• Latest news

Աշխարհում փոխպատվաստված ամենատարեց երիկամն արդեն հարյուր տարի աշխատում է

13 օգոստոսի, 2016  13:40

Սյու Վեստհեդի մոտ, որն այժմ  68 տարեկան է,   1970-ականներին երիկամների հիվանդություն էր ախտորոշվել: Աղջկա վիճակը մտավախություններ էր առաջացրել, նրա սեփական օրգանները գործում էին ընդամենը մեկ տասներորդ չափով եւ բժիշկները երիկամի փոխպատվաստման որոշում կայացրին: Դոնոր դարձավ Սյուի մայրը:  Էննը (Ann) 57 տարեկան էր: Վիրահատությունը տեղի ունեցավ Նյուկասլում` Վիկտորիա Թագուհու բուժարանում   (Newcastle’s Royal Victoria Infirmary)   1973 թվականի նոյեմբերին: Այժմ երիկամի տարիքն արդեն հարյուր տարվա է հասել, բայց այն դեռեւս աշխատում է:

Նախկին հիվանդը պատմել է, որ վիրահատության պահին նա իրեն շատ վատ էր զգում, մեծ դժվարությամբ էր տեղաշարժվում եւ լրիվ դեղնել էր:  Սյուի խոսքով, նրա մայրն իրեն երկրորդ անգամ կյանք է տվել:   «Դա բավականին սարսափելի ժամանակ էր: Ես պառկած էի պալատում եւ մարդիկ իմ շուրջը մահանում էին: Ես մտածում էի, որ երջանիկ կլինեմ, եթե եւս հինգ տարի ապրեմ: Դա  43 տարի առաջ էր, եւ իմ երիկամը նոյեմբերին 101 տարեկան կդառնա, հավելել է նա: Կարծում եմ` դա մորս լավ գեների շնորհիվ է»:

Վիրահատական միջամտությունից հետո բժիշկներն ընտանիքին հայտնել են, որ փոխպատվաստված երիկամն առավելագույնը  20 տարի կաշխատի, հետո կրկնակի փոխպատվաստում անհրաժեշտ կլինի: Սակայն օրգանը մինչ այժմ գործում է գուցե նաեւ այն պատճառով, որ դրա տերն անշեղորեն հետեւել է բժիշկների հրահանգներին եւ օրական  20-ական դեղահաբ է ընդունել երիկամի պոկումից խուսափելու համար:  

Պրոֆեսոր Դերեք Մանասը, որը Փոխպատվաստման բրիտանական ընկերակցության  (British Transplantation Society) նախագահն է, հայտնել է, որ Սյուի դեպքը հույս է տալիս այն հիվանդներին, որոնց այժմ դիալիզ են անում եւ կարող է այլ մարդկանց ոգեշնչել կյանքի ընթացքում դոնոր դառնալ կամ միանալ Օրգանների դոնորների ռեգիստրին:    

Հարյուրամյա երիկամով կինը կարող էր հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, սակայն, ցավոք սրտի, փոխպատվաստման պաշտոնական արձանագրություններ չեն մնացել: Որպես ռեկորդ, օրինակ,   2013 թվին գրանցվել է Ջոն ՄակԿաֆֆերտիի   (John McCafferty) դեպքը, որը   1982 թվականին սրտի փոխպատվաստման վիրահատություն է տարել: Նրան խոստացել են, որ նա եւս   5 տարի կապրի, սակայն 44 տարեկանի փոխարեն, նա մահացել է 73 տարեկանում ( 2016 թվականի փետրվարին):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։