• Latest news

Դիետոլոգները խորհուրդ չեն տալիս բանան ուտել նախաճաշին

19 օգոստոսի, 2016  12:24

Դիետոլոգները խորհուրդ են տալիս բանան չօգտագործել նախաճաշին, քանի որ այդ դեպքում մարդուն կարող է սպառնալ շաքարի կտրուկ աճ արյան մեջ: Իսկ դա կհանգեցնի քաղցի զգացման և շատակերության:

Ոչ ոք չի վիճի, որ քնից ընդարմացած մեր օրգանիզմն առավոտյան կարիք է ունենում աշխուժացման, և այդ էներգիան հնարավոր է ապահովել ճիշտ նախաճաշի միջոցով: Հայտնի է, որ բանանը նպաստում է էներգիայի աճին, սակայն սննդակարգի մասնագետները խորհուրդ չեն տալիս այդ միրգը ընդգրկել առողջ նախաճաշի մեջ: Չնայած որ բանանը պարունակում է մեծաթիվ կալիում, բջջանյութ և մագնիում, այն պիտանի չէ որպես օրվա առաջին ուտեստ: Պատճառն այն է, որ այդ մրգի 25%-ը բաղկացած է բնական շաքարից, որը հանգեցնում է շաքարի կտրուկ աճի արյան մեջ: Ապա սրան հաջորդում է շաքարի պարունակության նույնպիսի կտրուկ անկում, որը հարուցում է քաղցի զգացում: Այդ վիճակում հայտնված մարդն անհագորեն ուտում է տարբեր անառողջ ուտեստներ, ինչպիսիք են չիփսը, շոկոլադը, որոնք նպաստում են քաշի ավելացմանը:

Եթե բանանը չի համակցվում առողջ ճարպեր պարունակող սննդի հետ, պիտանի չէ նախաճաշին, քանի որ որոշ ժամանակ անց առաջացնում է քնկոտության զգացում: Բացի այդ` բանանը չի նպաստում նորմալ մարսողության պահպանմանը: Շաքարի ցանկացած չափ ընդունելիս սկսվում է դրա ֆերմենտացիան, որը հիշեցնում գարեջրի խմորումը: Ի հետևանք շաքարը քայքայվում է` վերածվելով թթվի և ալկոհոլի, որոնք խցանում են մարսողական համակարգը:

Բայց պետք չէ վրդովվել, եթե դուք չեք պատկերացնում ձեր առավոտն առանց բանանի: Այդ միրգը լիովին կարող է համակցվել առողջ ճարպերի հետ, ինչպիսիք են` գետնանուշի յուղը, բնական յոգուրտը կամ շիլաները, ինչպես նաև` որոշ համեմունքներ և խոտաբույսեր: Այս ամենը կօգնի չեզոքացնել թթուն եւ դանդաղեցնել շաքարի նյութափոխանակությունը` դրա կտրուկ տատանումներից խուսափելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել