• Latest news

120 տարեկան հնդիկ կրոնավորը բացահայտել է երկրարակեցության գաղտնիքը (ֆոտո)

21 օգոստոսի, 2016  14:50

Հնդիկ կրոնավոր Սվամի Շիվանանդան վստահեցնում է, որ ինքը ամենատարեց տղամարդն է բոլոր նրանցից, ովքեր երբեւէ ապրել են երկրի վրա: Իսկ երկարակեցության գաղտնիքը նա համարում է սեռական ժուժկալությունը, նրբահամ խորտիկներից հրաժարվելը եւ ամեն օր յոգայով զբաղվելը:

Եթե հավատանք Սվամի Շիվանանդայի անձնագրային տվյալին, նա ծնվել է 1886 թվականի օգոստոսի 8-ին: Ստացվում է, որ այս մարդու կյանքն ընդգրկում է երեք դար:

Սվատին մեծացել է ծայրահեղ չքավորության պայմաններում, 5 տարեկանում զրկվել է երկու ծնողներից և հանձնվել է հոգևոր ուսուցչի` գուրուի խնամքին: Նախքան սրբազան քաղաք Վարանասում հաստատվելը` տղան ուսուցչի հետ ճամփորդել է Հնդկաստանով մեկ:

Մեծանալով Շիվանադան որոշել է իր կյանքը նվիրել կուսակրոնությանը: Չնայած որ կրոնավորի տարիքը վաղուց արդեն եռանիշ է, նա դեռեւս բավականին առողջ եւ ուժեղ տղամարդ է եւ տեսքից թվում է առնվազն 50 տարով երիտասարդ: Նա առայսօր օրը մի քանի ժամ նվիրում է յոգային, քնում է հենց հատակին, կարպետի վրա եւ գլխի տակ բարձի փոխարեն դնում է փայտե սալիկ:

Նա ոչ մեկից կախում չունի, նույնիսկ ճամփորդելիս միայնակ է. «Ես վարում եմ զուսպ, բայց կարգապահությամբ հագեցած կյանք: Սնվում եմ շատ պարզ` միայն եփած, անյուղ և առանց համեմունքի կերակուրներով, հիմնականում բրինձ, շոգեխաշած ոսպ` մի երկու կանաչ պղպեղի հետ: Երբեք չեմ գնում կաթ կամ միրգ, քանի որ դրանք համարում եմ նրբահամ,- պատմել է երկարակյացը տեղացի լրագրողներին,- երեխա ժամանակ հաճախ քնում էի դատարկ ստամոքսով, եւ հոգ չէր»:

Շիվանադան, որ ծնվել է Հնդկաստանի գաղութային դարաշրջանում` առանց էլեկտրաէներգիայի, ավտոմեքենաների և հեռախոսների, ասում է, որ հիացած չէ նոր տեխնոլոգիաներով և գերադասում է լինել ինքնուրույն: «Նախկինում մարդիկ ուրախ ապրում էին սակավ իրերով: Մեր օրերում մարդիկ միշտ դժգոհ են ու մաղձոտ, ինչը մեծ ցավ է պատճառում ինձ: Ես պարզապես ուզում եմ, որ մարդիկ լինեն երջանիկ, առողջ եւ խաղաղ»:

Նախկինում Շիվանանդան չէր հավակնում որեւէ ռեկորդի, որովհետև չէր ձգտում հրապարակային կյանքի: Բայց հետեւորդները համոզել են նրան հայտ ներկայացնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար:

Ներկայումս ամենաերկարակյաց տտղամարդը համարվում է ճապոնացի Ձիրոզմոն Կիմուրան, որը մահացել է 2013 թվ.-ին, 116 տարեկան, 54 օրականում: Իսկ ամենաերկարակյաց կինը ֆրանսուհի Ժաննա Կալման է, որ ապրել է 122 տարի, 164 օր. մահացել է 1977 թվ.-ի օգոստոսի 4-ին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել