• Latest news

Լեղապարկի քարերը սրտային հիվանդություններ են հարուցում

22 օգոստոսի, 2016  17:35

Լեղապարկի հիվանդություններով տառապողների շրջանում սրտի իշեմիկ հիվանդությունների առաջացման վտանգը 23 տոկոսվ բարձր է նրանց համեմատությամբ, ովքեր լեղաքարային հիվանդություններով չեն տառապում: Այս փաստը հաստատվել է Նոր Օռլեանի Թուլեյն (Tulane University) համալսարանի աշխատակիցների իրականացրած հետազոտությամբ:

Հիանդությունների սերտ կապը հայտնաբերվել է 840 հազար մասնակիցների մետա-անալիզով: Վարկածը հաստատվել է նաեւ երկրորդ անալիզով, որում հաշվի են առնվել 260 հազար հիվանդների տվյալները:

Հետազոտողների ենթադրությամբ՝ պատճառն այն է, որ քարերն ազդում են  լեղաթթվի սեկրեցիայի վրա, որն աղիների միկրոֆլորայի ձեւավորման համար առանցքային դերակատարում ունի: Բժշկության մեջ արդեն իսկ կատարվել են փորձեր, որոնք հաստատել են, որ աղիների միկրոֆլորան ուղղակիորն ներգործում է սիրտ-անոթային հիվանդությունների վրա:

Հետազոտության հեղինակները նշել են, որ լեղաքարային հիվանդություններով մարդիկ, ովքեր ճարպակալմամբ, արյան բարձր ճնշմամբ կամ շաքարախտով չեն տառապում, մեծ հավանականությամբ նույնպես ենթական են սրտի իշեմիկ հիվանդություններով ախտահարվելուն: Փաստորեն հիվանդության առաջացման գործոնների բացակայությունը հանգստանալու առիթ չէ: Լեղապարկում քարեր ունեցող մարդիկ ավտոմատ հայտնվում են այն մարդկանց խմբում, որոնց համար սրտի հիվանդություններով հիվանդանալու վտանգը բարձր է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել