• Latest news

Բրիտանացի մոտոցիկլավարի դեմքը վերականգնել են 3D-տպիչի օգնությամբ (ֆոտո)

14 մարտի, 2014  11:23

Բրիտանացի մոտոցիկլավարին, որը վթարի հետեւանքով դեմքի ոսկորների լուրջ վնասվածքներ էր ստացել, 3D-տպիչի պատկերի օգնությամբ դեմքի վերականգնման նորարարական վիրահատություն է արվել: Սթիվեն Փաուերը Քարդիֆից (Ուելս) աշխարհում առաջիններից է, ում նման վիրահատություն է արվել:

29-ամյա տղամարդը մեծաթիվ վնասվածքներ էր ստացել 2012-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով: Չնայած պաշտպանական սաղավարտին՝ նրա վերին ծնոտը, քիթը, երկու այտոսկրերը եւ գանգը կոտրվել էին, հայտնում է BBC-ն:

Դեմքը վերականգնելու համար հիվանդին վիրահատել են՝ օգտագործելով տպիչով արված պատկերներ, թիթեղներ եւ իմպլանտներ:

Սոունսիում (Ուելս) Morriston Hospital-ի բժիշկների խումբը համակարգչային տոմոգրաֆիայի պատկերներն օգտագործել է տուժածի գանգի համաչափ 3D-մոդելը ստանալու համար: Այնուհետ մասնագետները «կտրել են» կաղապարներն ու ըստ դրանց՝ համակարգչային տոմոգրաֆիայի նկարներին համապատասխան՝ թիթեղներ են տպել: Տիտանե իմպլանտն օգտագործվել է ոսկորների դիրքերն ամրացնելու համար:

Դեմքի վերականգնման համար վիրաբույժները ստիպված են եղել նորից կոտրել հիվանդի այտոսկրերը: Վիրահատությունը տեւել է 8 ժամ:

Հիվանդի խոսքով՝ «վիրահատության արդյունքներն ամբողջովին փոխել են իր կյանքը»:

Դիմածնոտային վիրաբույժ Էդրիան Շուգարը նշել է, որ վիրահատության արդյունքներն «անհամեմատելի են» ուրիշ վիրահատություններից հետո ստացված ոչ մի այլ արդյունքի հետ: Ինժեներ-նախագծող Շոն Փիլ-ը  BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ վերջին ձեռքբերումը կնպաստի հետագայում առողջապահության ոլորտում 3D-պատկերի առավել լայն օգտագործմանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել