• Latest news

3 մթերք, որ խորհուրդ է տրվում ուտել ամեն օր

25 օգոստոսի, 2016  15:35

Մեր ամենօրյա սննդաբաժինը պետք է հնարավորինս շատ ներառի մեր առողջության համար կարեւոր վիտամիններով եւ հանքանյութերով հարուստ մթերքներ: Ամերիկացի օնկոլոգ-վիրաբույժ Դեւիդ Սամադին խորհուրդ է տալիս ամեն օր ուտել հետեւյալ երեք մթերքները:

Խնձոր

Մասնագետի կարծիքով՝ խնձորը հսկայական օգտակար հատկություններ ունի: Այն պարունակում է հակաօքսիդանտային ընդգծված հատկություններով նյութեր՝ ներառյալ կվերցետին, որը նպաստում է քաղցկեղի որոշ տեսակների կանխմանը եւ պաշտպանում է արտերիաները, դրանով իսկ կանխելով  սիրտ-անոթային հիվանդությունները, այդ թվում՝ ուղեղում օքսիդացման պրոցեսների հետեւանքով առաջացող դեմենցիան:

Գազար

Այս արմատապտուղը դրական է ազդում մարսողության համակարգի վրա՝ ակտիվացնելով աղիների գործունեությունը եւ կանխելով փորկապությունը՝ արդի քաղաքակրթության պատուհասը: Հետազոտությունները ցույց են տվել, որ գազարը նաեւ նպաստում է թոքերի քղցկեղի վտանգի նվազմանը:

Հունական ընկույզ

Հունական ընկույզը մյուս տեսակներից տարբերվում է, քանի որ պարունակում է ալֆա-լինոլաթթու, որը օրգանիզմը աշտպանում է սիրտ-անոթային հիվանդություններից եւ բորբոքային պրոցեսներից: Հունական ընկույզը նաեւ կայունացնում է արյան ճնշումը եւ օրգանիզմում խոլեստերինի տարբերի խտությունների միջեւ հավասարակշռությունը:

Բժիշկը նաեւ խորհուրդ է տվել այդ մթերքները տանը ճիշտ պահել: Այսպես՝ խնձորը հարկ է սառնարանում պահել՝ թեթեւակի ծածկելով խոնավ թղթե սրբիչով: Գազարը՝ նույնպես սառնարանում, սակայն պոլիէթիլեն տոպրակով եւ խնձորից առանձին: Իսկ հունական ընկույզը հարկ է պահել սառը եւ չոր տեղում հերմետիկ փակված փաթեթով:

Մասնագետի խոսքով՝ նշված երեք մթերքները կլոր տարին հասանելի են եւ պատրաստելու կարիք չունեն, ըստ որում՝ լավ են հագեցնում քաղցը:

«Խնձորը, գազարը եւ հունական ընկույզը հասանելի են տարվա ցանկացած ժամանակ, լավ են պահպանվում, այն հընթացս պայուսակի մեջ խցկելն առանձնապես դժվարություն չի ներկայացնում, իսկ դրանցից յուրաքանչյուրն օժտված է մարդուն անհրաժեշտ եզակի հատկություններով», - նշել է Սամադին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել