• Latest news

5 հետաքրքիր փաստ պրոտեինի ու ֆիթնեսի մասին

28 օգոստոսի, 2016  11:24

Մարզվող ու մկանային զանգված աճեցնող մարդիկ անկասկած պետք է շատ սպիտակուց ուտեն: Սակայն այսօր մի շարք հիմար պատկերացումներ կան սպիտակուցների մասին, ու մարդիկ, հավատալով դրանց, լուրջ սխալներ են անում իրենց սննդակարգում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր մոլորություն ու փաստ՝ պրոտեինի ու մարզումների մասին.

Մոլորություն 1-ին. Մարզիկները պետք է միայն սպիտակուց ուտեն

Սպիտակուցն իրոք անհրաժեշտ է մկանային զանգվածի համար, սակայն եթե ձեր սննդակարգում հիմնականում սպիտակուց լինի, ձեզ չի հաջողվի լավ արդյունքների հասնել: Օրգանիզմին նաեւ ածխաջրածիններ են պետք ուժային ցուցանիշները ու օրգանիզմի համար անհրաժեշտ էներգիան պահպանելու համար: Բնականաբար պետք չէ հրաժարվել ճարպերից, չէ որ դրանք նույնպես անհրաժեշտ են օրգանիզմին: Ցանկացած մարդու ու մանավանդ մարզիկի սնունդը պետք է հավասարակշռված լինի:

Մոլորություն 2. Սպիտակուցներով հագեցած բոլոր մթերքներն են համապատասխանում մկանների զարգացման համար

Սպիտակուցի ամենեւին էլ ոչ բոլոր սննդային աղբյուրներն են պարունակում ամինաթթուներ, որոնք նպաստում են մկանային զանգվածի աճին: Կենդանական սպիտակուցի՝ մսի, ձվի, ձկան ու կաթնամթերքի նման աղբյուրները պարունակում են այդ ամինաթթուներն ու օգնում է աճեցնել մկաններ, սակայն բուսական մթերքում դրանք գրեթե չկան: Դրա համար էլ եթե Դուք տեսնում եք բուսակեր բոդիբիլդերի, չարժե հավատալ, որ նա նման արդյունքների է հասել իր սննդակարգի շնորհիվ՝ ամենայն հավանականությամբ նա պրոտեինային կոկտեյլններ (կամ նույնիսկ ստերոիդներ) է գործածել

Մոլորություն 3. Մարզումներից հետո պետք է պրոտեինային կոկտեյլներ խմել

Ոմանք կարծում են, թե մարզումներից անմիջապես հետո պրոտեինային կոկտեյլների գործածումը առավելագույն օգուտ կտա: Բայց իրականում այդ կոկտեյլները նկատելի դրական ազդեցություն չեն թողնում մկանների աճի ու ուժի վրա, եթե մարզիկի սննդակարգում բավականաչափ սպիտակուց կա:

Մոլորություն 4. Որքան շատ սպիտակուց՝ այդքան շատ մկան

Գոյություն ունի սպիտակուցների քանակ, որը դուք կարող եք ուտել առանց վնասելու առողջությանը: Օրական պահանջվում է 60-120 գրամ պրոտեին, դա մոտավորապես 4-5 ձու է կամ 300 գ միս: Այդ քանակությունը բավական է մկանների նորմալ աճի համար ու ավելի շատ սպիտակուց ուտելը պարզապես իմաստ չունի

Մոլորություն 5. Որքան շատ սպիտակուց կա սննդակարգում՝ այդքան քիչ է քաշը

Իրոք, սպիտակուցային սնունդը առաջացնում է հագեցածության զգացողություն, բայց եթե դուք չափազանց շատ եք գործածում այն, դա կարող է հանգեցնել ավելորդ քաշի կուտակման ու մի շարք այլ խնդիրների: Ամեն ինչ լավ է չափի մեջ՝ մի մոռացեք այդ մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել