• Latest news

Ինչպես ճիշտ պայուսակ ընտրել առաջին դասարանցու համար

29 օգոստոսի, 2016  14:37

Շուտով սեպտեմբերի մեկն է, եւ այն երեխաների ծնողները, որոնք պատրաստվում են առաջին դասարան գնալ, պետք է նրանց ոչ միայն հոգեբանորեն նախապատրաստեն  առաջիկա ուսմանը, այլեւ ապահովեն հարմարավետ պայուսակներով: Օրթոպեդ Արտակ Գալստյանը մի քանի խորհուրդ է ներկայացրել, թե ինչպես երեխայի համար համապատասխան պայուսակ ընտրել:  

Մասնագետի խոսքով, չի կարելի երեխայի համար այնպիսի պայուսակ գնել, որը կրում են մեկ ուսին կամ ձեռքում են պահում. նման պայուսակները, ծանրությունն անհավասար բաշխելով, մկանային ավելորդ լարվածություն են ստեղծում, ինչը վնասակար է եւ կարող է վատ ազդել երեխայի կեցվածքի վրա: Այդ պատճառով, օրթոպեդի կարծիքով, երեխաների համար ամենալավ պայուսակները ուսապարկերն են, որոնք կրում են երկու ուսին. Այդպես պայուսակի ծանրությունը հավասարաչափ է բաշխվում:  

Իմիջիայլոց, ծանրության մասին. ցածր դասարանցիներին խորհուրդ չի տրվում  2, առավելագույնը` 3 կգ-ից ավելի ծանր պայուսակ կրել, որպեսզի դրա քաշը երեխայի համար լրացուցիչ խնդիրներ չստեղծի:  Ավելի լավ է ամուր, բայց թեթեւ գործվածքից պայուսակներ ընտրել. մասնագետի խոսքով, չարժե կաշվե պայուսակներ գնել, որովհետեւ դրանք բավականին ծանր են երեխայի համար:  

Մասնագետը խորհուրդ է տալիս թեթեւ պայուսակի մեջ դնել միայն ամենաանհրաժեշտ բաները` տետրեր, գրիչներ եւ անհրաժեշտ մատիտներ, ինչպես նաեւ անհրաժեշտ գրքերի նվազագույն քանակություն: Չարժե երեխայի հետ ուղարկել լրացուցիչ, ուսումնական գործընթացի հետ կապ չունեցող  բաներ (օրինակ` գունավոր մատիտներ, ալբոմներ եւ այլն), չէ որ դա ավելորդ քաշ է եւ ավելորդ ծանրաբեռնվածություն երեխայի ողնաշարի համար:  

Այսպիսով` լավ պայուսակը պետք է.

• Թեթեւ լինի,

• Ցանկալի է` լինի գործվածքից,

• Երկու ուսափոկ ունենա երկու ուսին կրելու համար: Ինչպես ճիշտ պայուսակ ընտրել առաջին դասարանցու համար 

Ավելի լավ է ամուր, բայց թեթեւ գործվածքից պայուսակներ ընտրել. մասնագետի խոսքով, չարժե կաշվե պայուսակներ գնել, որովհետեւ դրանք բավականին ծանր են երեխայի համար…

Շուտով սեպտեմբերի մեկն է, եւ այն երեխաների ծնողները, որոնք պատրաստվում են առաջին դասարան գնալ, պետք է նրանց ոչ միայն հոգեբանորեն նախապատրաստեն  առաջիկա ուսմանը, այլեւ ապահովեն հարմարավետ պայուսակներով: Օրթոպեդ Արտակ Գալստյանը մի քանի խորհուրդ է ներկայացրել, թե ինչպես երեխայի համար համապատասխան պայուսակ ընտրել:  

Մասնագետի խոսքով, չի կարելի երեխայի համար այնպիսի պայուսակ գնել, որը կրում են մեկ ուսին կամ ձեռքում են պահում. նման պայուսակները, ծանրությունն անհավասար բաշխելով, մկանային ավելորդ լարվածություն են ստեղծում, ինչը վնասակար է եւ կարող է վատ ազդել երեխայի կեցվածքի վրա: Այդ պատճառով, օրթոպեդի կարծիքով, երեխաների համար ամենալավ պայուսակները ուսապարկերն են, որոնք կրում են երկու ուսին. Այդպես պայուսակի ծանրությունը հավասարաչափ է բաշխվում:  

Իմիջիայլոց, ծանրության մասին. ցածր դասարանցիներին խորհուրդ չի տրվում  2, առավելագույնը` 3 կգ-ից ավելի ծանր պայուսակ կրել, որպեսզի դրա քաշը երեխայի համար լրացուցիչ խնդիրներ չստեղծի:  Ավելի լավ է ամուր, բայց թեթեւ գործվածքից պայուսակներ ընտրել. մասնագետի խոսքով, չարժե կաշվե պայուսակներ գնել, որովհետեւ դրանք բավականին ծանր են երեխայի համար:  

Մասնագետը խորհուրդ է տալիս թեթեւ պայուսակի մեջ դնել միայն ամենաանհրաժեշտ բաները` տետրեր, գրիչներ եւ անհրաժեշտ մատիտներ, ինչպես նաեւ անհրաժեշտ գրքերի նվազագույն քանակություն: Չարժե երեխայի հետ ուղարկել լրացուցիչ, ուսումնական գործընթացի հետ կապ չունեցող  բաներ (օրինակ` գունավոր մատիտներ, ալբոմներ եւ այլն), չէ որ դա ավելորդ քաշ է եւ ավելորդ ծանրաբեռնվածություն երեխայի ողնաշարի համար:  

Այսպիսով` լավ պայուսակը պետք է.

• Թեթեւ լինի,

• Ցանկալի է` լինի գործվածքից,

• Երկու ուսափոկ ունենա երկու ուսին կրելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է