• Latest news

Խստությունն ընդդեմ կատարյալ ազատության. ինչ մթնոլորտում է ավելի ճիշտ անցկացնել դասերը

31 օգոստոսի, 2016  11:55

Որոշ դպրոցներում երեխաներին ստիպում են ամբողջ դասի ընթացքում ուղիղ նստել, ձեռքերը պահելով նստարանին` իրենց առջեւ: Այլ դպրոցներում երեխաները կարող են նստել, ինչպես ուզում են, որտեղ ուզում են, նույնիսկ` սեղանին եւ պատուհանագոգերին: Որ մոտեցումն է ավելի օգտակար երեխայի ֆիզիկական եւ հոգեբանական զարգացման համար: 

Օրթոպեդ Արտակ Գալստյանը համարում է, որ չի կարելի երեխաներին ստիպել անընդհատ ուղիղ նստել. դա երեխայի համար ավելորդ լարվածություն է, ինչը հետագայում կարող է թիկունքի ցավերի պատճառ դառնալ: Այդպես նստել ընդունված էր խորհրդային դպրոցներում, սակայն փորձը ցույց է տվել, որ խորհրդային երեխաների մոտ սկոլիոզը եւ ողնաշարի այլ դեֆորմացիաները ոչ պակաս հաճախակի էին հանդիպում, քան այսօրվա երեխաների մոտ, ինչը ստիպում է մտածել, որ դասերի ընթացքում չափազանց խիստ դիրքը դրական ազդեցություն չի ունենում ողնաշարի առողջության վրա

Արդյոք դա նշանակում է, որ երեխաները պետք է նստեն, ինչպես ուզում են:

Օրթոպեդի կարծիքով, դասերին ծռված եւ ինչպես պատահի նստելը եւս լավ միտք չէ: Նրա կարծիքով, ավելի ճիշտ է, որ երեխաները դասերին հնարավորինս ուղիղ նստեն, այնուամենայնիվ` նստարանների դիմաց, ոչ թե որտեղ ասես, բայց առանց ավելորդ լարվածության թիկունքում եւ ձեռքերում: Իսկ ողնաշարի եւ ամբողջ մարմնի նորմալ զզարգացման համար երեխաներն անպայման պետք է սպորտով զբաղվեն, նշել է մասնագետը: 

Հոգեբան Լիլիթ Խաչատրյանն իր հերթին նշել է, որ դասերին ավելորդ ազատությունը եւ երեխաներին որտեղ ասես նստել եւ ինչ ասես անել թույլ տալը կարող է բացասաբար ազդել  նրանց զարգացման եւ սոցիալիզացիայի վրա: Հոգեբանի խոսքով, դպրոցում դասերը   երեխայի սոցիալիզացիայի մաս են կազմում, իսկ սոցիալիզացիան ենթադրում է պահվածքի որոշակի նորմերի ընդունում, իսկ երբեմն նաեւ` հրաժարում ընդունվածից հօգուտ անհրաժեշտի:  Երեխան դպրոցում պետք է սովորի ենթարկվել որոշակի կանոնների (նստարանի առաջ նստելը եւս այդ կանոններից մեկն է), եւ դա անհրաժեշտ է նրա զարգացման եւ հասարակությանն ինտեգրվելու համար: 

Եթե երեխան դեռեւս դպրոցում չսովորի նրան, որ երբեմն պետք է անել այն, ինչ պահանջվում է, իրեն այնպես պահել, ինչպես պահանջվում է, հետագայում կարող է խնդիրներ ունենալ: Օրինակ` նրա համար կարող է բարդ լինել համալսարանում կամ աշխատավայրում, որտեղ արդեն անհրաժեշտ կլինի հետեւել պահվածքի հստակ կանոնների: 

Այսպիսով, մասնագետների կարծիքով, դպրոցական դասասենյակներում ավելորդ խստությունը լավ չէ, բայց ավելորդ ազատությունից էլ ոչ մի լավ բան չարժե սպասել: Դպրոցում պետք է նորմեր եւ կանոններ լինեն, եւ երեխան պետք է սովորի ենթարկվել դրանց, սակայն այդ նորմերը չպետք է նրան հոգեբանական կամ ֆիզիկական անհարմարություն պատճառեն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել