• Latest news

Ինչու գեր մարդիկ պետք է ավելի հաճախ ցիտրուսներ ուտեն

4 սեպտեմբերի, 2016  14:33

Ավելորդ քաշով մարդկանց մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ ցիտրուս ուտել: Իհարկե նրանց հազիվ թե հաջողվի միայն ցիտրուսների միջոցով նիհարել, սակայն այդ մրգերը,    São Paulo State University-ի (Բրազիլիա) գիտնականների պնդմամբ, նվազեցնում են ճարպակալման բացասական հետեւանքներն առողջության համար, ինչպես նաեւ նվազեցնում են սրտի, լյարդի եւ դիաբետի հիվանդությունների զարգացման ռիսկը:  

Գիտնականների խոսքով, ցիտրուսներում թթվային բջջային սթրեսի ինտենսիվությունը նվազեցնող բաղադրիչներ են պարունակվում, այդ սթրեսն անմիջականորեն կապված է մարմնում ճարպի ավելցուկի հետ. ճարպային բջիջները բջիջները վնասող  թթվածնի շատ ռեակտիվ ձեւեր են մշակում: Թթվային գործընթացը բորբոքման հետ միասին մեծացնում է սրտի, լյարդի եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի հետ կապված  խնդիրների առաջացման ռիսկը:  

Գիտնականները   ցիտրուսայիններից միացությունները  (հեսպերիդին, էրիոցիտրին, էրիոդիկտիոլ) փորձարկել են 50 կրծողից կազմված խմբի վրա, որոնց կերակրել են ճարպոտ սննդով: Պարզվել է, որ ցիտրուսային նյութերն օրգանիզմն ավելի կայուն են դարձնում «ճարպային սննդակարգի» վնասակար ազդեցության հանդեպ: 

Մասնավորապես, գիտնականները նկատել են, որ սննդում ցիտրուսայինների առկայության դեպքում կենդանիների օրգանիզմում նվազել է տիոբարբիտուրային թթվի ռեակտիվ նյութերի`  TBARS-ի խտությունը, որը սննդային վնասման նշիչ է համարվում:   Ֆլավանոնները լյարդում 50-64 տոկոսով նվազեցրել են TBARS-ի մակարդակը: Էրիտրոցինը եւ էրիոդիկտիոլը արյան մեջ   TBARS-ի խտությունը կրճատել են համապատասխանաբար 48 եւ 47 տոկոսով: Բացի այդ, հեսպերիդինի եւ էրիոդիկտիոլի օգտագործման դեպքում, մկների մոտ ավելի քիչ ճարպ է կուտակվել եւ ավելի քիչ է վնասվել լյարդը: 

Գիտնականները կարծում են, որ ցիտրուսայինների միացությունները շատ օգտակար կլինեն նաեւ նորմալ քաշով մարդկանց համար, որոնք հաճախ են ճարպոտ մթերքներ օգտագործում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել