• Latest news

Որքա՞ն հաճախ է անհրաժեշտ փոխել սավանը

6 սեպտեմբերի, 2016  15:26

Սավանն անհրաժեշտ է փոխել ամեն շաբաթ եւ ոչ ավելի հազվադեպ, պնդում է Մեծ Բրիտանիայից հիգիենայի եւ անկողնային սպիտակեղենի մասնագետ Մերի Մառլոու Լեւերետտը: 

Նրա խոսքով, սավանի վրա կուտակվում են թքի եւ շատ այլ հեղուկների հետքեր, որ արտազատում է մարդկային մարմինը, այդ պատճառով կեղծ սավանների օգտագործումը կարող է վտանգավոր լինել առողջության համար: Եվ հակառակը` սավանը հաճախ փոխելու սովորությունը պաշտպանում է  սնկային եւ այլ վարակներից: 

«Քնի ընթացքում մենք շարունակում ենք քրտնել  եւ մեր ամբողջ օրգանիզմը մաշկային ճարպ եւ այլ հեղուկներ է արտազատում, ներառյալ` թուք, մեզ եւ նույնիսկ արտաթորանքային նյութեր,-պատմել է Մերի Լեւերետտը: Եթե սավանը կանոնավոր մաքրման չի ենթարկվում, այդ բոլոր նյութերը կարող են հայտնվել մարմնի բաց վերքերում եւ վարակել դրանք: Ներբանների սունկը եւ սնկային հիվանդությունների այլ տարատեսակները եւս փոխանցվում են հյուսվածքի միջոցով»:

Վնասակար մասնիկները կարող են սավանից փոխանցվել ծրարներին, ներքնակներին եւ բարձերին, իսկ դրանք լվանալն ավելի բարդ է, քան սավաններն ու ծրարները: Ահա թե ինչու խորհուրդ է տրվում սավաններն ավելի հաճախ լվանալ, քան անկողնային մնացած սպիտակեղենը. դա կնվազեցնի վնասակար նյութերի եւ միկրոօրգանիզմների` այլ առարկաների անցման ռիսկը: 

Իմիջիայլոց, 2014 թվականին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ Մեծ Բրիտանիայի ամեն տասներորդ բնակիչը սավանները նույնիսկ ամիսը մեկ չի փոխում: Հարցվածների 35 տոկոսը սավանները լվանում է երկու շաբաթը մեկ եւ բրիտանացիների մեկ երրորդից քիչ ավելին է ընդամենը հետեւում սավանների ամենշաբաթյա լվացման խորհուրդներին: 

Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս ամեն երկու տարին մեկ փոխել ծածկոցները եւ բարձերը, որովհետեւ դրանց վրա փոշու տզեր եւ կեղտի մասնիկներ են հավաքվում: Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ շատ մարդիկ ծածկոցները եւ բարձերը սերնդեսերունդ են փոխանցում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել