• Latest news

Հայաստանի բնակչության 60 տոկոսն ամեն օր մոտ 2000 կկալ է օգտագործում 2410-ի փոխարեն. մասնագետ

7 սեպտեմբերի, 2016  19:46

Հայաստանի բնակչության 60 տոկոսն ամեն օր մոտ 2000 կկալ է օգտագործում անհրաժեշտ 2410-ի փոխարեն: Բնակչության 15 տոկոսի սնունդը 70 տոկոսով կազմված է կարտոֆիլից եւ հացաբուլկեղենից: Այդ մասին  NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնել է Ալեքսեյ Պետրոսյանը, որը պատասխանատու է  Oxfam-ի հայկական գրասենյակի սննդային անվտանգության ծրագրի համար:  

Իհարկե, յուրաքանչյուր մարդուն անհրաժեշտ սննդի կալորիականությունը կախված է նրա կազմվածքից, տարիքից, սեռից եւ կենսակերպից, իսկ  2410-ը միջինացված թիվ է, որը հաշվարկված է միջին վիճակագրական մարդու համար:   Իդեալականն այն է, որ մարդն այդ կալորիաները ստանա բազմազան մթերքներից, որոնք հարուստ են օրգանիզմի համար անհրաժեշտ սննդային նյութերով:  Սակայն իրականում շատ մարդիկ հիմնականում հաց, մակարոնեղեն եւ կարտոֆիլ են ուտում: 

Սննդանյութերի պակասի պատճառով նախ եւ առաջ տուժում են երեխաները, որոնց մոտ դանդաղում է աճը եւ քաշի պակաս է առաջանում, ինչպես նաեւ այնպիսի խրոնիկական հիվանդություններ, ինչպիսին անեմիան է: 

Աշխարհագրական եւ կլիմայական պայմանների պատճառով Հայաստանում նաեւ յոդի եւ երկաթի պակաս կա: Երկաթի աղբյուր են համարվում միսը եւ որոշ բույսեր, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության ընդամենը 50 տոկոսն է կանոնավոր կերպով միս եւ երկաթ պարունակող այլ մթերքներ օգտագործում, իսկ ծովամթերք օգտագործում է   10 տոկոսը, ընդգծել է մասնագետը:  

Այդ խնդիրը ոչ միայն սոցիալ-տնտեսական է. իհարկե, կան ընտանիքներ, որոնք փող չունեն լավ սնունդ գնելու համար, սակայն կան նաեւ այնպիսիք, որոնք կարող էին իրենց թույլ տալ գնել անհրաժեշտ ամեն ինչ, սակայն նրանք տեղեկություններ եւ գիտելիքներ չունեն այն մասին, թե ինչպես է անհրաժեշտ սնվել: 

Այդ խնդրի լուծման եւ բնակչությանը բազմազան եւ օգտակար սննդով ապահովելու համար անհրաժեշտ է բարձրացնել երկրում սննդային անվտանգության մակարդակը. սննդամթերքները ֆիզիկապես եւ տնտեսապես ավելի մատչելի դարձնել բնակչության համար: Մթերքների տնտեսական մատչելիությունն ուղղակիորեն կախված է բնակչության սոցիալ-տնտեսական վիճակից, իսկ ֆիզիկական մատչելիությունը լավ ճանապարհների առկայություն է պահանջում, որոնք անցանելի կլինեն տարվա ցանկացած եղանակի, ինչպես նաեւ սննդամթերքի պահման եւ իրացման համար ենթակառուցվածքներ եւ մի շարք այլ պայմաններ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել