• Latest news

Նախարար. Սրտի ստենտավորումն էժանացել է. կարիք չկա մեկնել արտասահմանում բուժվելու

8 սեպտեմբերի, 2016  15:10

Սրտի պսակաձեւ անոթների ստենտավորման վիրահատությունները Հայաստանում անհամեմատ էժանացել են: Այդ մասին սեպտեմբերի  8-ին կառավարության նիստին հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:  

Մասնավոր սեկտորում 1 դեղային ստենտը 1,8 մլն դրամ արժեր, իսկ նախնական կորոնարոգրաֆիայով` 2 մլն: Այժմ գինը նվազել է մինչեւ 1,1 մլն դրամ (մոտ 2,3 հազար դոլար. խմբ.):

Երեւանի 8  եւ մարզային 1  բուժկենտրոն արդեն հայտնել են հիվանդների հոսքի աճի մասին: Հետեւաբար նվազում է սրտանոթային հիվանդություններից մահացության ռիսկը, հավելել է նախարարը: Ցածր գները բուժկենտրոններին թույլ կտան ամիսը   30 հիվանդով ավելի ընդունել, պարզաբանել է նա: 

«Այսպես, Գյումրիի բուժկենտրոնում  գների նվազումից հետո սկսել ենք կրկնակի անգամ հաճախակի կատարել վիրահատություններ», - նշել է նախարարը:

Դրանից հետո հավանաբար կհանվի այն հարցը, որ սրտի վիրահատությունների համար անհրաժեշտ է մեկնել հարեւան երկրներ գնային մրցակցության պատճառով, հավելել է նա: 

Նվազել է նաեւ «Պլավիկս» դեղամիջոցի գինը, որը նշանակվում է հիվանդներին պսակաձեւ անոթների վիրահատությունից հետո 1 տարով: Եթե ավելի վաղ 1 փաթեթի արժեքը 10 հազար դրամ էր, այժմ դրա մատակարարներին հաջողվել է պայմանավորվել գները գրեթե 3,5 անգամ` մինչեւ 4 210 դրամ նվազեցնելու մասին, ամփոփել է նախարարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել