• Latest news

Ինչու ենք մենք անընդհատ ուզում ուտել. 5 պատճառ

11 սեպտեմբերի, 2016  11:27

Ինչու են որոշ մարդիկ անընդհատ ուզում ուտել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի շարք պատճառներ, որոնք կարող են ախորժակը դժվար վերահսկելի դարձնել: 

Սննդում պարզ ածխաջրերի ավելցուկը

Սննդում պարզ ածխաջրերի ավելցուկը կարող է հանգեցնել քաղցի մշտական զգացման: Փաթիլները, պիցցան, բուտերբրոդները, բրինձը, մակարոնեղենը, պաղպաղակը, թխվածքաբլիթները. եթե այդ ամենը կանոնավորապես օգտագործվում է, մշտական քաղցը երաշխավորված է:  Դիետոլոգների խոսքով, այդ մթերքներն արագ յուրացվում են օրգանիզմի կողմից` արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ ավելացում եւ առույգության կարճատեւ աճ, իսկ հետո նույնքան կտրուկ նվազում առաջացնելով, ինչին հետեւում է քաղցի հորմոնների արտադրությունը: Քաղցի զգացումն ավելի արդյունավետորեն վերահսկելու համար մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ բարդ ածխաջրերին: 

Ջրի պակաս

Մեծ ախորժակի մեկ այլ պատճառ կարող է լինել ջրի անբավարար օգտագործումը: Դեպքերի 60 տոկոսում մարդիկ շփոթում են քաղցը եւ ծարավը, որովհետեւ այդ երկու զգացման համար պատասխանատու հիպոտալամուսը հաճախ շփոթում է դրանց ազդանշանները: Եթե Դուք քաղց եք զգում, չնայած հենց նոր եք կերել, ջուր խմեք: 

Քիչ քնելը

Քնի պակասը կարող է անվերահսկելի ախորժակի պատճառ դառնալ: Եթե մարդն օրական 7-8 ժամից քիչ է քնում, դրա հետեւանքով ակտիվանում են այն հորմոնները, որոնց հետ այնպիսի գործընթացներ են կապված, ինչպես հյուսվածքներում ճարպի կուտակումը, այրված կալորիաների քանակի նվազումը եւ օրվա ընթացքում անվերահսկելի ախորժակը:  

Սննդի ընդունման արանքում մեծ դադարներ

Սննդի ընդունման արանքում մեծ դադարները եւս անզսպելի ախորժակի գործոն են, որը չափից շատ ուտելու է հանգեցնում: Դիետոլոգները խորհուրդ են տալիս սննդի հիմնական ընդունումների արանքում 4-5 ժամից ավելի երկար դադարներ չտալ եւ միշտ ձեռքի տակ օգտակար միջանկյալ սնունդ ունենալ` միրգ, բանջարեղեն, ընկույզներ: 

Ցածր կալորիական սնունդ

Արժե նախապատվությունը տալ սննդանյութերի` բջջանյութի, սպիտակուցների, առողջ ճարպերի բարձր պարունակությամբ մթերքներին: Ցածր կալորիական մթերքներում չափից քիչ են բարդ ածխաջրերը, արդյունքում Դուք արագ կսովածանաք եւ դժվար կլինի դիմադրել որեւէ տապակած եւ վնասակար բան ուտելու գայթակղությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է