• Latest news

5 «արտաքին» ախտանիշ, որոնց դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկին, ոչ թե կոսմետոլոգին

9 սեպտեմբերի, 2016  20:52

Արտաքինի եւ մաշկի հետ կապված որոշ խնդիրների պատճառն իրականում կարող են լինել հորմոնային խախտումները:  Այդ պատճառով, եթե Ձեր մարմնին ավելորդ մազեր են հայտնվել, եթե մաշկի վիճակը կտրուկ վատացել է, գուցե անհրաժեշտ է ոչ թե կոսմետոլոգին դիմել, այլ ընտանեկան բժշկին, էնդոկրինոլոգին կամ գինեկոլոգին:  

Որոշ «արտաքին» ախտանիշների մասին, որոնց դեպքում անհրաժեշտ է բժշկին դիմել, մեզ պատմել է գինեկոլոգ Տաթեւիկ Ղորուխչյանը: 

1. Մարմնի վրա մազեր

Եթե կնոջ մարմնի վրա «տղամարդկային» տեսակի ավելորդ մազեր են հայտնվում, դա կարող է վկայել հորմոնային խախտումների մասին:  Այդ պատճառով միայն մազահեռացման միջոցով այդ մազերից ազատվելն այնքան էլ արդյունավետ չի լինի. եթե խանգարման պատճառը չհեռացվի, ավելորդ մազերը նորից ու նորից կհայտնվեն: 

2. Գլխի մազերը

Գլխի մազերի վիճակի անսպասելի փոփոխությունը, դրանց թափվելը եւս կարող է վկայել հորմոնային խախտումների կամ այլ խնդիրների մասին:  Այդ պատճառով, եթե խնդիրն ինքնին չի անցնում կարճ ժամանակամիջոցի ընթացքում, ցանկալի է ցույց տալ բժշկին: 

3. Քաշ

Քաշի փոփոխությունը (եթե դրա համար ջանքեր չեն գործադրվել) եւս կարող է օրգանիզմում խնդիրների ախտանիշ լինել. զգուշանալու առիթ պետք է դառնա ինչպես քաշի կտրուկ ավելացումը (այդ թվում` տեղային.ճարպերի կուտակումը մեկ հատվածում), այնպես էլ կտրուկ նվազումը:

4. Մաշկը

Մաշկի գույնի եւ պիգմենտացիայի փոփոխությունը, ինչպես նաեւ ակնեի ի հայտ գալը (նույնիսկ պատանեկան հասակում) եւս բժշկին դիմելու առիթ է, կարծում է գինեկոլոգը:  

5. Դաշտանային ցիկլ

Դաշտանային ցիկլի խանգարումը եւս բժշկին դիմելու առիթ է, որովհետեւ դա եւս կարող է հորմոնային համակարգի հետ կապված խնդիրներ մատնանշել, հայտնել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել