• Latest news

Հայաստանը տոնում է անկախ առողջապահության 25 տարին. աչքի ընկած բժիշկները եւ կազմակերպությունները պարգեւներ են ստացել

10 սեպտեմբերի, 2016  16:02

Հայաստանի առողջապահության համակարգը շատ բանի է հասել անկախության 25 տարվա ընթացքում, սակայն դեռ շատ բան պետք է անել այն էլ ավելի բարձր մակարդակի բարձրացնելու համար: Նպատակը մեկն է` այնպես անել, որ յուրաքանչյուր հայ կարողանա պահպանել իր առողջությունը, ընդ որում, դա անել հենց Հայաստանում:   Այդ մասին,   ելույթ ունենալով անկախ Հայաստանի առողջապահության 25-ամյակին նվիրված միջոցառմանը, հայտնել է սոցիալական հարցերով, առողջապահության, մայրության եւ մանկության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:  

Նրա խոսքով, անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի առողջապահությունը շատ բանի է հասել մոր եւ մանկան, մանկաբուժության, սրտաբանության, օրթոպեդիայի, ակնաբուժության եւ շտապօգնության ոլորտում: 

Խոսելով այս 25 տարվա ընթացքում ձեռքբերումների մասին` Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ երկրի շրջաններում կառուցվել են ժամանակակից սարքավորումներով զինված կլինիկաներ, կազմակերպվել է անվճար ծննդօգնություն, ինչպես նաեւ մինչեւ 7 տարեկան երեխաների համար անվճար բուժում: 

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն իր հերթին նշել է, որ այս տարիների գլխավոր ձեռքբերումներից մեկը համարում է երկրում մանկական մահացության նվազումը: Դրանում իր դերը խաղացել է այն, որ նախ շատ բան է արվել, որպեսզի բժշկական ծառայություններն ավելի մատչելի դառնան բնակչության համար, բացի այդ, կլինիկաների մանկական բաժանմունքները եւ նեոնատոլոգիայի բաժանմունքները զինվել են լավ սարքավորումներով եւ նոր  տեխնոլոգիաներով:  

Միջոցառման ընթացքում, որին ներկա է եղել առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, բժշկության եւ Հայաստանի առողջապահության համակարգի զարգացման գործում ավանդի համար հատուկ պարգեւների են արժանացել սրտաբան, պրոֆեսոր Արամ Չոբանյանը (ԱՄՆ), հրապարակախոս Զորի Բալայանը, բժիշկ, հասարակական գործիչ Լեոնիդ Ռոշալը, վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանը, մանկական վիրաբույժ Արա Բաբլոյանը եւ շատ ուրիշներ:  

Առողջապահության համակարգում ավանդի համար պարգեւատրվել են նաեւ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, Հայաստան-Արցախ հիմնադրամը եւ Հայաստանի Ընդհանուր Բարեգործական Միությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել