• Latest news

Առողջ սնունդը դպրոցականներին ավելի խելացի է դարձնում

15 սեպտեմբերի, 2016  16:41

Առողջ սնունդը ցածր դասարանցիներին ավելի խելացի է դարձնում եւ նրանց օգնում է ավելի հեշտորեն կարդալ սովորել:  Եվ հակառակը` անառողջ սնունդը բացասաբար է ազդում երեխաների մտավոր կարողությունների վրա: Այդ մասին հայտնում են    University of Eastern Finland-ի գիտնականները:

European Journal of Nutrition ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում նրանք ուսումնասիրել են 6-ից 8 տարեկան 161 առաջին դասարանցու վերաբերյալ տվյալներ. վերլուծելով բոլորի սնունդը, նրանք համեմատել են  շատ բանջարեղեն, միրգ, հատապտուղներ, ձուկ, ամբողջական ձավարեղեն եւ չհագեցած ճարպեր ուտող  երեխաների ընթերցանության հաջողություններն այն երեխաների հաջողությունների հետ, որոնց ընտանիքներում շատ կարմիր միս, շաքար եւ հագեցած ճարպեր են օգտագործել  (դա բնորոշ է այսպես կոչված արեւմտյան սննդակարգին):

Երեխաների հաջողությունների եւ նրանց սննդի դիտարկումը շարունակվել է մինչեւ դպրոցականների` երրորդ դասարանն ավարտելը: Հետազոտությունը ցույց է տվել, որ բոլոր նրանք, ովքեր ճիշտ են սնվել, անհամեմատ ավելի արագ են կարդացել եւ ընթերցանության մեջ նրանց առաջընթացն ավելի զգալի է եղել, քան նրանց մոտ, ովքեր անառողջ սննդակարգի են հետեւել: 

Գիտնականների խոսքով, տեսականորեն բոլորը համաձայնում են այն պնդմանը, որ դպրոցականները պետք է ճիշտ սնվեն: Բայց գործնականում շատ երեխաներ հիմնականում չիփսեր, կարտոֆիլի ֆրի, պիցցա են ուտում, խմում են քաղցր գազավորված ըմպելիքներ եւ այլ ոչ այնքան օգտակար սննդամթերք են օգտագործում: Դա այնքան էլ դրականորեն չի անդրադառնում նրանց առողջության վրա. նման  սննդի պատճառով մենք գնալով ավելի ու ավելի շատ ենք տեսնում ավելորդ քաշի մեծ քանակությամբ եւ նույնիսկ ճարպակալմամբ դպրոցականների: Ավելին, նույնիսկ  2-րդ տեսակի դիաբետը գնալով ավելի ու ավելի հաճախակի է ախտորոշվում նույնիսկ փոքր երեխաների մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել