• Latest news

Որ երկրներում է ամենից ավելի թանկ ծննդաբերելը

19 սեպտեմբերի, 2016  14:19

Գիտական The Lancet ամսագիրը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում ծննդօգնության ծառայությունների արժեքը: Այսպես, ամսագրի տվյալների համաձայն, ամենից ավելի թանկ է ծննդաբերել Ամերիկայի Միացյալ Նահանգներում. Ավանդական ծննդաբերությունը մոտավորապես 10 232 արժե, պլանային կեսարյան հատումը` 15 500, իսկ բժշկական անհետաձգելի ցուցումներով շտապ կեսարյան հատումը կարող է անհամեմատ ավելի թանկ լինել եւ կախված լինել մորը եւ երեխային տրամադրված բժշկական օգնության ընդհանուր ծավալից: 

Ծննդաբերության արժեքով երկրորդ տեղում Ավստրալիան է: Ավստրալիայում կանայք ստիպված են մոտ 6775 դոլար վճարել ավանդական ծննդաբերության եւ 10 500 դոլար` պլանային կեսարյան հատման համար:

Համեմատության համար, Հնդկաստանում ծննդաբերությունը (անհրաժեշտ անալիզները, հիվանդանոց տեղափոխելը, հենց ծննդաբերությունը) անհամեմատ ավելի էժան կարժենան. պետական հիվանդանոցներում հնարավոր է ծննդաբերել անվճար կամ շատ ցածր գնով, իսկ մասնավորներում սովորական ծննդաբերությունը 240 դոլար է արժենում, իսկ կեսարյան հատումը` 400 դոլար:

Պարբերականի նյութում ասվում է նաեւ, որ շատ զարգացած երկրներ քայլեր են ձեռնարկում մայրական եւ մանկական մահացության կրճատման նպատակով, եւ դա ազդում է ծննդաբերության արժեքի վրա: Զարգացած երկրների բնակիչների մեծամասնությունը, պարբերականի տվյալներով, ծննդաբերում է հիվանդանոցներում: Միաժամանակ, ռիսկի խմբից հղիներին համարժեք օգնություն են տրամադրում, սակայն ռիսկի ցածր մակարդակով հղիությունների դեպքում կանանց երբեմն լիովին անպետք ծառայություններ են տրամադրում, ինչպես օրինակ ծննդաբերության խթանումը եւ կեսարյան հատումը: Հաճախ դա արվում է միայն նրա համար, որ մեծացնեն վճարվելիք գումարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել