• Latest news

Աուտիզմով մարդիկ Հայաստանում կկարողանան աշխատել ՏՏ-ի ոլորտում

23 սեպտեմբերի, 2016  14:29

Աուտիստիկ սպեկտրի խանգարումներով տառապող անչափահասների համար հատուկ դասընթացներ են կազմակերպում, որոնց ավարտին նրանք անհրաժեշտ հմտությունները կունենան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատելու համար:  Դասընթացները կկազմակեպվեն «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում, որն այսօր մեկնարկում է «Technology and science dynamics» ՏՏ ընկերության եւ Աուտիզմի ազգային հիմնադրամի նախաձեռնությամբ: 

«Technology and science dynamics»-ի ղեկավար Վահան Շաքարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Աուտիզմի ազգային հիմնադրամի 135 շահառուներից ծրագրի շրջանակում կընտրեն  14-15 տարեկանից մեծ պատանիների, որոնց կարողությունները  նրանց թույլ են տալիս սովորել: Նրանց մի քանի խմբի կբաժանեն` ըստ իրենց կարողությունների, եւ յուրաքանչյուր խմբում կուսումնասիրեն այն հմտությունները, որոնք վերջիններս հետագայում կկարողանան օգտագործել իրենց մասնագիտական գործունեության ընթացքում. Ոմանք ծրագրավորում կսովորեն, մյուսները` «երկաթի հետ աշխատանք»` սարքավորումների դիզայն եւ հավաքում: Յուրաքանչյուր խմբի համար ուսումնական պլանը կազմված կլինի այդ խմբի մեջ մտնող երեխաների կարողություններին համապատասխան:  

Աուտիզմով անչափահասների հետ աշխատելը ՏՏ-ի ոլորտի մասնագետներին շատ հեռանկարային է թվում. շատ աուտիստներ շրջակա աշխարհի հետ շփման խնդիրներ ունեն, բայց կարողանում են կենտրոնանալ նրա վրա, ինչն իրենց հետաքրքիր է, եւ եթե տեղեկատվական տեխնոլոգիաները նրանց հետաքրքրեն, նրանք կարող են լավ աշխատողներ դառնալ: 

Վահան Շաքարյանը նաեւ նշել է, որ շատերին թվում է, թե հաշմանդամությամբ մարդկանց խնդիրներով միայն կառավարությունը պետք է զբաղվի, սակայն իրականում մասնավոր բիզնեսը եւս պետք է սոցիալական պատասխանատվություն ունենա: «Technology and science dynamics»-ում, նրա խոսքով, այսօր արդեն հաշմանդամությամբ 4 աշխատող կա. նրանց համար ստեղծված են հարմարավետ աշխատանքի բոլոր պայմանները, իսկ նրանց աշխատավարձը միջինից երկու անգամ ավելի բարձր է: Աուտիզմով երեխաները, որոնք հաջողությամբ կավարտեն «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում անցկացվող դասընթացները, աշխատանքի կընդունվեն այդ ընկերությունում: Բացի այդ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գիտելիքները եւ հմտությունները նրանց համար ճանապարհ կբացեն նաեւ շատ այլ կազմակերպություններում աշխատելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել