• Latest news

Սուրճը կփրկի ծերունական սակավամտությունից

5 հոկտեմբերի, 2016  22:26

Սուրճը կարող է մարդուն զերծ պահել ծերունական սակավամտությունից: Օրական ընդամենը երկու գավաթ սուրճը զգալիորեն նվազեցնում է դեմենցիայի՝ ճանաչողական ունակությունների եւ մտավոր այլ խանգարումների առաջացման հավանականությունը, պնդում են ամերիկացի գիտնականները:

Տեսությունը, որ կոֆեինը լավացնում է ուղեղի աշխատանքը, նախկինում արդեն հաստատվել է մկների վրա կատարված փորձերով: Սակայն Վիսքոնսին-Միլուոքիի համալսարանի հետազոտողները որոշել են ավելի հեռու գնալ եւ մարդկանց ծավալուն հետազոտություն են իրականացրել՝ վերլուծելով 65 տարեկանից մեծ գրեթե 6,5 հազար կանանց տվյալները:

Բժիշկները նրանց առողջությանը հետեւել են 10 տարվա ընթացքում: Նրանք գրանցել են, թե մասնակիցները որքան հաճախ են խմում կոֆեին պարունակող ըմպելիքներ, եւ դա համադրել են նրանց ուղեղի վիճակի հետ: Փորձի ավարտին 388 կանանց մոտ մտավոր խանգարումներ են ախտորոշվել:

Ըստ որում՝ գիտնականները կայուն օրինաչափություն են հայտնաբերել. օրական 261 մգ կոֆեինը (սուրճի մոտ երկու գավաթ) դեմենցիայի առաջացման հավանականությունը նվազեցնում էր 36 տոկոսով:

Փորձագետներին առայժմ հայտնի չէ, թե կոֆեինն ինչպես է հատկապես նվազեցնում մտավոր խանգարումների առաջացման հավանականությունը: Ավելի շուտ այն արգելափակում է քիմիական հատուկ ռեցեպտորները (А2А ադենոզինը), որոնք տարիքին զուգահեռ կարող են սխալ աշխատել՝ վնասելով ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են ուսանելու եւ հիշողության համար: Կոֆեինի օրական առավելագույն արդյունավետ չափաքանակը որոշելու համար գիտնականները պետք է նոր հետազոտություններ կատարեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել