• Latest news

Հայաստանում ինսուլտով հիվադների ռեգիստր կստեղծեն

6 հոկտեմբերի, 2016  18:42

Ինսուլտի խնդրիներով եվրոպական կազմակերպության (European Stroke Organization, ESO) EAST նախագծի շրջանակում Հայաստանում ծրագրում են ներդնել ինսուլտով հիվանդների ռեգիստր, որը կօգնի գնահատել թե երկրում այդ հիվանդության տարածվածությունը, թե բուժման արդյունավետությունը։

NEWS.am Medicine –ի թղթակցին նյարդաբան Նունե Եղիազարյանը հայտնել է, որ ESO նախագիծն ուղղված է Արեւելյան Եվրոպայի երկրներում ինսուլտների բուժման բարելավմանն ու օպտիմալացմանը ու ինսուլտով հիվանդների խնամքի լավագույն պրակտիկաների ներդրմանը։

Նախագծին մասնակցող հիվանդանոցներ ընդունված ինսուլտով հիվանդների մասին բոլոր տվյալները գրանցվելու են ռեգիստրում՝ երբ ու ինչ վիճակում են նրանք հիվանդանոց ընդունվել, ինչ հետազոտություններ են նրանց արել, ինչ բուժում են նշանակել, ու որքանով է այն արդյունավետ եղել։ Բոլոր այդ տվյալների վերլուծությունը, մասնագետի խոսքով, կօգնի հասկանալ, թե ինչ բացթողումներ ու թերություններ կան ինսուլտով հիվանդների բուժման կազմակերպման մեջ ու ինչպես կարելի է բարելավել իրավիճակը։

Երեւանի պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նշել է, որ ինսուլտով հիվանդների ռեգիստրներ այսօր կան շատ զարգացած երկրներում, Հայաստանում նման ռեգիստր առայսօր չկար՝ այստեղ ինչպես եւ մի շարք այլ հետխորհրդային երկրներում, կաթվածները ուղեղի անոթների մյուս հիվանդությունների հետ մեկ միասնական ցանկում են եղել, դրա համար էլ մենք չենք ունեցել որոշակի տվյալներ հենց ինսուլտի մասին՝ թե դրա տարածվածության, թե բուժման արդյունավետության առումով։ Ավելին, երկրում վերջնական ուղեցույցներ չկան ինսուլտի ախտորոշման ու բուժման համար ու շատ մասնագետներ դա լուրջ խնդիր են համարում։

Հայաստանում նման ռեգիստր ստեղծելու անհրաժեշտությունը, ըստ պրոֆեսորի, վաղուց է հասունացել․ ռեգիստրը կօգնի ավելի լավ հասկանալ ինսուլտի բնույթը ու գուցե բուժման ավելի արդյունավետ մոտեցումներ մշակել, ինչի արդյունքում ավելի մեծ քանակության հիվանդների կհաջողվի խուսափել հաշմանդամությունից։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։