• Latest news

Ալերգիկ ռինիտով երեխաները ավելի վատ են սովորում դպրոցում․ մասնագետ

7 հոկտեմբերի, 2016  21:02

Ալերգիկ ռինիտը կարող է լուրջ ազդեցություն ունենալ երեխայի կյանքի որակի ու նույնիսկ նրա ակադեմիական առաջադիմության վրա։ NEWS.am Medicine -ի թղթակցի հետ զրույցում ալերգիայի ախտորոշման մեթոդների մասնագետ Ֆելիքս Գաստագերը նշել է, որ ըստ Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտության արդյունքների՝ ալերգիկ ռինիտով տառապող երեխաները 40 տոկոս հավանականությամբ քննություններին մեկ միավորով ցածր գնահատական կստանան, քան ալերգիայով չտառապող նրանց հասակակիցները։

Դրա պատճառը, մասնագետի խոսքով պարզ է՝ քննությունը սովորաբար ամռանն է լինում, երբ օդը լի են ալերգեններով, իսկ ալերգիայով տառապող երեխաների համար, որոնց տանջում են հարբուխն ու քորը քթի մեջ ու աչքերում, շատ բարդ է լինում կենտրոնանալ դասերի ժամանակ։ Դրա հետեւանքով նրանք ավելի ցածր գնահատականներ են ստանում, քան կարող էին ստանալ ու նրանց ակադեմիական առաջադիմությունը նկատելիորեն նվազում է։

Ալերգիան, ինչպես նշել է մասնագետը, կարող է լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել նաեւ երեխայի ծնողների համար, որոնց ստիպված կլինեն կրկնուսույց վարձել նրա բաց թողած դասերը լրացնելու համար։ Ավելին, եթե ալերգիայով տառապող երեխան սխալ բուժում ստանա, նրա առաջադիմության նվազման հավանականությունը 40 տոկոսից 70 տոկոսի կբարձրանա։

Եթե երեխային տանջում է հարբուխը, որը նման է ալերգիկ հարբուխի, խորհուրդ են տալիս դիմել մասնագետի կամ էլ հատուկ թեստ անցնել, որը կարող է հաստատել կամ հերքել հարբուխի ալերգիկ ծագումը։ Նման թեստի հիման վրա մասնագետը կարող է նշանակել բուժում, որը կօգնի հաղթահարել ալերգիայի ախտանիշները, չնվազեցնելով երեխայի ուշադիր լինելու ու կենտրոնանալու ունակությունը, ինչը հաստատ դրական կերպով կազմի նրա առաջադիմության վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է