• Latest news

ԱՀԿ-ն կոչ է արել քաղցր ըմպելիքների հարկ սահմանել

11 հոկտեմբերի, 2016  22:45

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պետություններին կոչ է արել քաղցր ըմպելիքների նվազագույնը 20% հարկ սահմանել՝ բնակչության շրջանում ճարպակալման, դիաբետի եւ կարիեսի առաջացման դեպքերը նվազեցնելու համար։ Այս մասին ասված է ԱՀԿ զեկույցում։

«Դիետային ուղղված ֆիսկալ քաղաքականություն եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխում» անվանումով փաստաթղթում նշվում է, որ շաքարի, մրգային խտանյութերի կամ եգիպտացորենի հյութի հավելումով ըմպելիքների ավելորդ օգտագործումը դիաբետի, կարիեսի առաջացման եւ ճարպակալման հիմնական պատճառներից է։ ԱՀԿ-ն դրանց շարքին է դասում նաեւ մրգային, էներգետիկ, սպորտային եւ վիտամինացված ըմպելիքները, քաղցրացված սառը թեյն ու լիմոնադները։

ԱՀԿ-ի մասնագետների համաձայն՝ մեծահասակ մարդը կարող է օրական միայն 12 թեյի գդալ շաքարավազ օգտագործել՝ նշված հիվանդություններից խուսափելու համար։  Մինչդեռ 330 մլ ծավալով քաղցր գազավորված ըմպելիքում մինչեւ 19 գդալ շաքար կա։ Բացի այդ, ԱՀԿ-ում անհրաժեշտ են համարում շաքարի օրական սպառումը հասցնել 5%-ի (շուրջ 6 թեյի գդալ)՝ առողջության հետագա բարելավումը խթանելու համար։

Շաքար պարունակող ըմպելիքի օգտագործումը զգալիորեն կրճատելու համար ԱՀԿ-ն պետություններին կոչ է անում լրացուցիչ հարկ սահմանել, բայց այն պետք է ավելի բարդ լինի, քան արժեքից ընդհանուր տոկոսը, եւ հաշվարկվի մթերքի քանակությունից կամ չափից։

«Հարկերի սահմանման մեր հիմնական փորձը հիմնվում է ծխախոտի արդյունավետ հարկերի վրա։ Բայց ծխախոտը շատ քիչ փոխարինիչ ունի կամ ընդհանրապես չունի։ Գազավորված ըմպելիքի հարկ սահմանելու դեպքում բնակչությունը կարող է անցնել հյութերի, որոնք երբեմն ավելի շատ շաքար են պարունակում։ Այնպես որ կարեւոր է, որպեսզի պետությունները հատուկ հարկային քաղաքականություն մշակեն»,- ՌԻԱ Նովոստիին ասել է ԱՀԿ-ի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման բաժմի ղեկավար Թեմո Ուականավալուն։

Նրա խոսքով՝ շաքար պարունակող ըմպելիքների պարագայում նվազագույն հարկադրույքը կարող է լինել 20%-ը։

ԱՀԿ-ի փորձագետների կարծիքով՝ շաքար պարունակող ըմպելիքների հարկի սահմանումը կարող է նաեւ եկամտաբեր լինել պետական գանձարանի համար։ Զեկույցում ներկայացվում է Մեքսիկայի օրինակը, որտեղ 2014 թվականին կառավարությունը շաքար պարունակող ոչ ալկոհոլային ըմպելիքների հարկ է սահմանել՝ դրանց գինը բարձրացնելով շուրջ 12%-ով։ Արդյունքում երկիրը 2.6 մլրդ դոլարի չափով լրացուցիչ եկամուտ է ունեցել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է