• Latest news

Դիետիկ գազավորված ըմպելիքները կարող են հանգեցնել ճարպակալման եւ սրտի հիվանդությունների

15 հոկտեմբերի, 2016  16:09

Դիետիկ գազավորված ըմպելիքները սովորականներից ավելի քիչ կալորիա են պարունակում, բայց դրանք նույնքան վնասակար են առողջության համար եւ նույն չափով մեծացնում են ճարպակալման եւ սրտի հիվանդությունների առաջացման վտանգը: Այս մասին զգուշացրել են Purdue University-ի մասնագետները:

Շատերն արհեստականորեն քաղցրացված ըմպելիքներ են օգտագործում՝ կարծելով, որ եթե դրանք ավելի քիչ շաքար եւ կալորիաներ են պարունակում, ուրեմն ավելի լավն են ու անվտանգ: Սակայն գիտնականների հնգամյա հետազոտության արդյունքում պարզվել է, որ դիետիկ գազավորված ըմպելիքները նույնպես հանգեցնում են ճարպակալման: Ավելին, եթե անգամ նման ըմպելիքների սիրահարները չեն գիրանում, նրանց մոտ, ամեն դեպքում, մեծ է դիաբետի եւ սրտի հիվանդությունների, ինչպես նաեւ ուղեղի կաթվածի վտանգը:

«Անկեղծ ասած՝ ես կարծում էի, որ դիետիկ գազավորված ըմպելիքները զգալիորեն օգտակար են առողջության համար՝ ի տարբերություն սովորականների: Բայց իրականում դրանց արդյունքը բացարձակ նույնն է»,- ասել է հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Սյուզան Սվիզերսը:

Երբ դիետիկ գազավորված ըմպելիքների սիրահարներն իսկական շաքար են օգտագործում, օրգանիզմը չի հասկանում՝ ինչպես արձագանքել, քանի որ սովոր է առանց շաքարի քաղցր մթերք օգտագործել: Մեծ քանակությամբ նման գազավորված ըմպելիքներ օգտագործելուց հետո քաղցրահամ մթերքները բնական հորմոն չի արտադրում՝ արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու համար: Իսկ դա նշանակում է, որ այդ ցուցանիշը նվազում է՝ քաղց եւ քաղցրի պահանջ առաջացնելով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել