• Latest news

Հայաստան «Hipp Organic» չի ներկրվում. ընկերության ներկայացուցիչ

15 հոկտեմբերի, 2016  17:30

Երեխաների «Hipp Organic» նախաճաշերը, որոնցում վերջերս մետաղական լար են գտել, Հայաստան չեն ներկրվում եւ երբեք չեն ներկրվել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց Հայաստանում Hipp-ի բժշկական ներկայացուցիչ Ռուզաննա Կարապետյանը:

Նրա խոսքով՝ մետաղական լարը հայտնաբերվել է Գերմանիայում, Hipp Organic ցորենային նախաճաշում, եւ անվտանգության նկատառումներից ելնելով՝ այդ արտադրանքը ներկրող բոլոր երկրներին հաղորդագրություն է ուղարկվել այդ խմբաքանակից բոլոր տուփերի հետկանչի մասին: Բայց քանի որ Հայաստան այդ արտադրանքը չի ներկրվում, ընկերության ներկայացուցչի խոսքով, իրենց այդ հաղորդագրությունը չի վերաբերում:

Հիշեցնենք, որ մանկական սնունդ արտադրող գերմանական Hipp-ը նախաճաշերը շուկայից հետ է կանչել այն բանից հետո, երբ դրանցում մետաղական լար են հայտնաբերել: Հետկանչի ենթակա են L190416 / L020616 / L200417 / L030616 համարներով խմբաքանակի եւ 19.01-03.03.2017 իրացման ժամկետով 140 գրամանոց տուփերով նախաճաշերը:
Նշենք նաեւ, որ փաստի առիթով հետաքննություն  է սկսվել, անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Սննդամթերքի անվտանգության հայկական տեսչությունը նույնպես հետաքննում է հարցը: Տեսչությունից մեզ տեղեկացրեցին, որ երկուշաբթի մասնագետները հանդես կգան պաշտոնական մեկնաբանությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է