• Latest news

Արհեստական քաղցրացուցիչները կարող են խանգարել հղիանալուն

17 հոկտեմբերի, 2016  23:49

Արհեստական քաղցրացուցիչներով գազավորված ըմպելիքների օգտագործումը կարող է կանանց խանգարել հղիանալ: Նման նախազգուշացմամբ են հանդես եկել բրազիլական Սան Պաուլոյի համալսարանի հետազոտողները:

524 կնոջ մասնակցությամբ անցկացված հետազոտության ընթացքում կապ է բացահայտվել արհեստական քաղցրացուցիչների եւ պտղաբերության ցածր գործակցի միջեւ: Գազավորված ըմպելիքներում եւ սուրճում առկա քաղցրացուցիչների օգտագործումը կապված է ձվաբջիջների եւ էմբրիոնների ցածր որակի հետ: Կարծիք կա նաեւ, որ հաջող հղիության հավանականության նվազման պատճառ կարող են դառնալ ոչ միայն քաղցրացուցիչները, այլեւ դրանց հետեւանքով ճարպակալումը:

Արհեստական քաղցրացուցիչները քիմիական նյութեր են, որոնք շատերը նախընտրում են՝ դրանց ցածր կալորիականության պատճառով: Անպտղության բուժման կենտրոնում անցկացված հետազոտության ընթացքում կանայք պատասխանել են օգտագործած սննդի եւ ըմպելիքի մասին հարցերի:

Հարցման արդյունքները հղիության գործակցի նվազման եւ արհեստական քաղցրացուցիչներ պարունակող ըմպելիքի օգտագործման միջեւ հստակ կապ են հայտնաբերել: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ դառը սուրճը ոչ մի ազդեցություն չի ունենում ձվաբջիջների որակի կամ հղիության հավանականության վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել