• Latest news

Հատուկ հայ հայրիկների համար. տակդիրներն արդեն հնարավոր է պատվիրել առցանց

17 հոկտեմբերի, 2016  19:56

Տղամարդիկ միշտ մոռանում կամ չեն հասցնում գնել այն, ինչ պատվիրել է կինը, եւ սա հաճախ սկանդալի առիթ է դառնում: Հատկապես, եթե դա երեխային է վերաբերում: Բոլոր երիտասարդ հայրերը լավ գիտեն, թե ինչ է նշանակում տուն գալ՝ առանց առավոտյան պատվիրված տակդիրների:

Եթե շատ եք զբաղված աշխատանքով, իսկ երեկոյան ընկերների հետ հանդիպման եք եւ ժամանակ չունեք մոտակա դեղատուն մտնել, խնդիրը հեշտությամբ կարող եք լուծել հեռախոսով կամ համակարգչի առջեւ նստած: Իսկ եթե կանայք այդ բարդ խնդիրը տղամարդկանց չեն վստահում, կարող են իրենք կայքի միջոցով կամ հեռախոսով փոքրիկին անհրաժեշտ սնունդ եւ հիգիենայի պարագաներ պատվիրել, առանց տնից դուրս գալու։

Դա հնարավոր է դարձել AlfaPharm դեղատների ցանցի եւ Menu.am պատվերների միացյալ համակարգի համագործակցության շնորհիվ: Այժմ հաճախորդները շուրջօրյա ռեժիմով կարող են ձեռք բերել մանկական սնունդ, տակդիրներ եւ մանկական այլ պարագաներ առցանց կամ հեռախոսային պատվերների միջոցով Երեւան, Հրազդան եւ Գյումրի քաղաքներում:

Հիշեցնենք, որ AlfaPharm դեղատների ցանցը նաեւ բջջային հավելված է ստեղծել, որի օգնությամբ կարելի է գտնել ցանցի մոտակա դեղատունը եւ իմանալ, արդյո՞ք այնտեղ կա անհրաժեշտ դեղորայքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է