• Latest news

Մայրը դստեր մաշկային հիվանդությանը նման դաջվածք է արել (ֆոտո)

18 հոկտեմբերի, 2016  21:35

Հարավային Յորքշիրից (Մեծ Բրիտանիա) 6-ամյա Թարլի Փոքսթոնը ծնվել է հազվագյուտ ժառանգական հիվանդությամբ՝ իխտիոզով, որի հետեւանքով մաշկը շերտավորվում է, ծածկվում թեփով, բշտիկներով եւ քոր է գալիս: Հիվանդությունը երեխային բազմաթիվ անհարմարություններ է պատճառում, եւ նա ստիպված է մաշկը խոնավեցնող հատուկ միջոցներ օգտագործել:

Երեխային սատարելու համար մայրը՝ Քորին, որն այդպիսի հիվանդություն չունի, ոտքին հիվանդության արտաքին նշանների նմանությամբ դաջվածք է արել:

Թարլին ժամկետից 4 շաբաթ վաղ է ծնվել: Հիվանդության առաջին նշանները ծնողները նկատել են դեռեւս հիվանդանոցում. նորածին աղջկա ոտքի մաշկը սկսել է ծածկվել բշտիկներով եւ շերտավորվել:

Բավական երկար ժամանակ չեն կարողացել ճիշտ ախտորոշում կատարել: Նրան երկար ժամանակ բուժել են էկզեմայի դեմ, եւ միայն 3 տարեկանում է թեստը ցույց տվել, որ երեխան նման հիվանդություն չունի: Հաջորդ երեք տարիների ընթացքում ծնողները նրա հետ 12 մաշկաբանի են այցելել, եւ միայն անցյալ ամիս, վերջապես, իխտիոզ է ախտորոշվել:

Այդ հիվանդությամբ ապրելն աղջկա համար բավական բարդ է: Նրա քրտնագեղձերը, ամեն ինչից զատ, սխալ են աշխատում, եւ նրա օրգանիզմը չի կարողանում լիարժեք կարգավորել մարմնի ջերմաստիճանը: Թարլիի օրը ցնցուղով է սկսվում, այնուհետեւ ամբողջ մարմնին հատուկ կրեմ են քսում. այն պետք է օրական վեց անգամ քսել: Թարլին դպրոց է հաճախում, որտեղ նույնպես հոգ են տանում աղջկա մասին՝ օրական երեք անգամ մաշկը մշակելով խոնավեցնող կրեմով:

Քորին նշել է, որ աղջիկը երբեք չի տրտնջում միջամտությունների պատճառով, քանի որ հասկանում է դրանց անհրաժեշտությունը: Սակայն փոքրիկը մորը մշտապես հարցնում է, թե ինչու է հենց ինքը հիվանդացել, իսկ Քորին եւ նրա մյուս դուստրը մաշկի հետ կապված ոչ մի խնդիր չունեն:

Դստերը սատարելու համար Քորին դաջվածքի մասնագետի հետ է պայմանավորվել, եւ ոտքին սրտաձեւ նկար դաջել: Սրտի ներսում դաջված են հատվածներ, որոնք կրկնում են Թարլիի մաշկի արտաքին վիճակը, իսկ սրտի տակ գրված է՝ «Little me» («Ես փոքրիկ եմ»):

Աղջիկը շատ է ուրախացել այդ դաջվածքը տեսնելով, եւ այժմ բոլորին պատմում է, որ մայրիկի ոտքի դաջվածքն իր սեփական մաշկն է հիշեցնում: Մասնագետներն ասում են, որ մոր քայլը շատ է օգնել Թարլիի ինքնագնահատականի բարձրացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել