• Latest news

Ինչո՞ւ պետք չէ լոլիկը սառնարանում պահել

19 հոկտեմբերի, 2016  20:56

Շատերին կարող է թվալ, որ մրգերն ու բանջարեղենը սառնարանում պահելը լավ գաղափար է, քանի որ այդպիսով դրանք ավելի երկար թարմ կմնան: Սակայն որոշ մթերքներ խորհուրդ չի տրվում սառնարանում պահել: Դրանց թվում նաեւ լոլիկն է:

Ֆլորիդայի համալսարանի գիտնականները պարզել են, որ սառնարանում պահելու դեպքում լոլիկի համը թուլանում է: Այն չի վերականգնում նույնիսկ այն դեպքում, երբ լոլիկները հայտնվում են սենյակային ջերմաստիճանի պայմաններում:

Գիտնականների խոսքով՝ սառնարանում լոլիկը պահելու դեպքում կառավարվող ցնդող սինթեզ է տեղի ունենում եւ բանջարեղենի ԴՆԹ-ի անցումային փոփոխություն: Դա նշանակում է, որ սառնարանից սենյակային ջերմաստիճանի դուրս բերված լոլիկներն արդեն քաղցր եւ համեղ չեն լինի, քանի որ դրանց հատուկ համ հաղորդող գեները սառը ջերմաստիճանի ազդեցությամբ «անջատվում են», եւ այս փոփոխություններն անդառնալի են:

Հետազոտության հեղինակները «սառած» լոլիկները համեմատել են սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի կազմից հանել են ջութակն ու փողային գործիքները: Ձայնը մնում է, բայց այդ երաժշտությունն այլեւս հաճույք չի պատճառում:

Մասնագետներն ընդգծում են, որ լիարժեք համը պահպանելու համար լոլիկներում պետք է համադրվեն թթուները, շաքարն ու ցնդող օրգանական բաղադրիչներ կոչվող քիմիական նյութերը կամ «30 գործիքից կազմված նվագախումբը»: Ցածր ջերմաստիճանի պայմաներում այս բաղադրիչներից մի քանի վնասվում են:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել