• Latest news

Դիետոլոգները հայտնել են, թե որ մթերքները կարելի է ուտել քնելուց առաջ

19 հոկտեմբերի, 2016  22:21

Ուտելու ժամերի միջեւ մեծ ընդմիջումները ավելորդ ախորժակ են գրգռում՝ հետեւաբար նաեւ ավելորդ քաշ հավաքելու պատճառ դառնում, համարում են դիետոլոգները։ Դրա համար էլ երեկոյան ժամը վեցից հետո ուտել կարելի է ու պետք է, բայց կարեւոր է հաշվի առնել, որ քնին պատրաստվող օրգանիզմում նյութափոխանակության գործընթացները դանդաղում են։

Դիետոլոգները նշել են, թե որ մթերքները կարելի է ուտել ուշ ժամին առանց ավելորդ քաշ հավաքելու վտանգի։ Նման մթերքներից է կաղամբը, որը կարելի է գործածել գործնականում որքան ասես ու ցանկացած ձեւով։ Կաղամբը ունի ցածր կալորիականություն ու այն մարսելու համար մեծ էներգիայի ծախս է պահանջվում, բացի դրանից այն հարուստ է վիտամիններով ու հանքային նյութերով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին։

Նաեւ փորձագետները երեկոյան ուշ ժամերի համար հարմար են համարում ծիրան ու նեկտարին ուտելը։ Այդ մրգերում, հակառակ տարածված տեսակետի, քիչ են կալորիաները, ընդ որում եղածն էլ «ճիշտ» կալորիաներ են, այսինքն ճարպափոխանակությանը նպաստող ածխածիններ ու բջջանյութ։

Երեկոյան հարմար է նաեւ եփած եգիպտացորեն ու բազուկ ուտելը։ Եգիպտացորենը ունի տարրեր, որոնք օգնում են օրգանիզմը մաքրել խոլեստերինից ու խոչընդոտում են ճարպային պաշարների կուտակմանը։ Բազուկից պատրաստված աղցանը կօգնի այրել ճարպը, բազուկի մեջ պարունակվող բետաինի շնորհիվ։ Բացի դրանից բազուկը օրգանիզմը մաքրում է շլակներից ու կարգավորում աղիների աշխատանքը։

Ուշ ժամերին հարմար է նաեւ ծովամթերքը։ Դրանում պարունակվում է հեշտ յուրացվող սպիտակուց, ֆոսֆոր ու ճարպաթթուներ։ Բայց ծովամթերքի չափաբաժինը չպետք է գերազանցի 100 գրամը, ու այն նախընտրելի է գործածել շոգեխաշած վիճակում։

Ընդհանուր առմամբ երեկոյան տեղին են նաեւ շոգեխաշած բանջարեղենը։ Դիետոլոգների խոսքով, շոգեխաշած բանջարեղենը ավելի լավ է մարսվում, քան թարմը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի շատ օգտակար նյութեր, վիտամիններ ու միներալներ է յուրացնում։ Դդմիկից, սմբուկից, գազարից, ոլոռից ու այլ բանջարեղենից պատրաստված բանջարեղենային ռագուն հրաշալի հագեցնող ու թեթեւ ընթրիք է։ Միակ բանջարեղենը, որը չարժե չարաշահել կարտոֆիլն է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել