• Latest news

Միակցված գլուխներով սիամական երկվորյակները հաջող վիրահատությունից հետո բացել են աչքերը (ֆոտո)

19 հոկտեմբերի, 2016  18:13

Սիամական երկվորյակներ Ջեյդոնին ու Անաիսին, որոնք միակցված գլուխներով են ծնվել, մի քանի օր առաջ բաժանել են 27 ժամ տեւած բարդագույն վիրահատության ընթացքում: Այժմ 13 ամսական տղաները վերջապես բացել են աչքերը եւ իրենց կյանքի ընթացքում առաջին անգամ իրենց գտել են առանձին մահճակալներում պառկած:

Բժիշկների խոսքով՝ վիրահատության ընթացքում Ջեյդոնի վիճակը համեմատաբար կայուն էր, եւ այժմ նա ավելի արագ է վերականգնվում, քան եղբայրը՝ Անաիսը: Ջեյդոնն արդեն կարողանում է ձախ ձեռքը շարժել, իսկ հիմա մասնագետներն աշխատում են նրա ձախ ոտքի վրա: Նա նաեւ ժպտալու փորձ է անում: Իսկ ամենակարեւորն այն է, որ նա արդեն արձագանքում է մարդկանց եւ ընկալում է, թե շուրջն ինչ է կատարվում:

Նրա եղբայրը՝ Անաիսը, աչքերն առաջին անգամ բացել է այն ժամանակ, երբ նրա հիվանդասենյակում էր CNN-ի նկարահանող խումբը, այդ առիթով նրա ծնողներն ասել են, որ նրան, հավանավար, տեսախցիկը դուր է եկել: Անաիսն առայժմ չի շարժվել. բժիշկների խոսքով՝ նա դեռեւս ցավազրկողների ազդեցության տակ է, սակայն բոլորը հույս ունեն, որ նա եւս եղբոր օրինակով արագ կառողջանա:

Բժիշկները հայտնել են, որ Անաիսը վիրահատությունը վատ է տարել. նրա սրտի զարկը փոփոխվում էր, եւ վիրաբույժներն անհանգստանում էին նրա կյանքի համար, առավել եւս, որ վիրահատության ընթացքում պարզվել է, որ տղաներն ուղեղը սնուցող ավելի շատ ընդհանուր արյունատար անոթներ ունեին, քան կարող էին ենթադրել:

«Մեր կյանքի նոր փուլին անցնելու ժամանակն է: Ես պայքարելուն պատրաստ եմ եւ գիտեմ, որ դուք եւս պատրաստ եք»,- Facebook-ի իր էջում գրել է երկվորյակների մայրը:

«Շնորհակալություն բժիշկ Գուդրիչին, բժիշկ Թեփերին, Կամիլային, Մարթինին, բժիշկ Կահանային, բժիշկ Մաննին եւ Մենթեֆիորե կլինիկայի բոլոր աշխատակիցներին: Ձեր ձեռքերն այսօր հրաշք արարեցին: Մենք ձեզ սիրում ենք: Այս պատմության իրական հերոսներն այն մարդիկ են, որոնք այս վիրահատության մեջ ներդրեցին անթիվ ժամեր, օրեր եւ ամիսներ»,- հավելել է նա:

Նա նաեւ երկվորյակների նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արդեն առանձին մահճակալների մեջ են պառկած:

Երկվորյակներին իրարից անջատելու վիրահատությունը 2.5 մլն դոլար է արժեցել: Այդ գումարի մեծ մասը վճարել է երկվորյակների ծնողների ապահովագրական գործակալությունը, սակայն 100 հազար դոլար, այնուամենայնիվ, պակասում է: Նրանց այդ գումարը հավաքելուն կարող են օգնել GoFundMe-ի նրանց էջում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել