• Latest news

21 տարեկանում մահացել է առաջին հիվանդներից մեկը, որի մաշկի տակ դեֆիբրիլյատոր էին տեղադրել (ֆոտո)

19 հոկտեմբերի, 2016  19:33

21-ամյա Բլեյք Քալվերլին տառապում էր հազվագյուտ անբուժելի սրտային հիվանդությամբ՝ հիպերտրոֆիկ կարդիոմիոպատիայով: Նա Մեծ Բրիտանիայում երկրորդ հիվանդն էր, որի մաշկի տակ տեղադրվել էր դեֆիբրիլյատոր, որը պետք է աշխատեցներ նրա սիրտը, եթե այն հանկարծ կանգ գրանցեր: Բժիշկներն ակնկալում էին, որ դեֆիբրիլյատորը հիվանդի կյանքի տեւողությունը եւս 12 ամսով կերկարացնի: Այն իսկապես մի քանի անգամ նրան տառացիորեն կյանք է վերադարձրել: Սակայն վերջերս Բլեյքի վիճակը վատթարացել էր, եւ նա Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներից մեկում վախճանվել է սրտի քրոնիկական անբավարարությունից:

Բլեյքի մայրը՝ Դոունը, լրագրողներին ասել է, որ երբ Բլեյքը հայտնվեց հիվանդանոցում, բժիշկներն իրեն զգուշացրին, որ նրան մնացել է առավելագույնը մի քանի օրվա կյանք, եւ եթե հարազատները ցանկանում են նրան հրաժեշտ տալ, դա պետք է հիմա անեն:

«Բժիշկները խոսում էին Բլեյքի հետ, բայց նա նրանց չէր հասկանում: Նա անընդհատ ասում էր. «Մայրիկ, ես, ինչ է, կմեռնե՞մ: Խնդրում եմ, ինձ մի՛ լքիր»,- պատմել է մայրը:

Բլեյքի մոտ հիպերտրոֆիկ կարդիոմիոպատիա են ախտորոշել 2011 թվականին, իսկ 2013 թվականին նա դարձավ առաջին հիվանդներից մեկը, որոնց մաշկի տակ Implantable Cardioverter Defibrillator դեֆիբրիլյատոր տեղադրվեց: Բլեյքն այդ ժամանակ ասել է, որ երբ դեֆիբրիլյատորն աշխատում է, այնպիսի զգացողություն ունի, ասես կրծքին ձի է զարկում:

11 ամիս հետո Royal Manchester Infirmary-ի կլինիկայի բժիշկները նրա դեֆիբրիլյատորը փոխարինել են ավելի հզորով՝ SICD-ով: Հետագա 2.5 տարիներին նա համապատասխան դոնորի էր սպասում՝ սրտի փոխպատվաստում կատարելու համար, սակայն հետո նրան բացառել են այդ ցուցակից, քանի որ նրա մոտ 1-ին տիպի դիաբետ էր սկսվել:

Սրտի խնդիրների պատճառով նրա մոտ նաեւ Դանոնի հիվանդություն է առաջացել, որի հետեւանքով տղայի մկանները թուլացել են: Սովորաբար այսպիսի հիվանդություններով մարդիկ մինչեւ 20 տարեկան չեն ապրում:

Երկու շաբաթ առաջ կրկին փոխել են նրա դեֆիբրիլյատորը, եւ կյանքի վերջին երկու շաբաթների մեծ մասը տղան հիվանդանոցում է անցկացրել: Բժիշկները հույս ունեին, որ նոր դեֆիբրիլյատորը նրա կյանքի տեւողությունը եւս մեկ տարով կերկարացնի, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նրա սիրտն այնքան է մեծացել, որ ապրելուն ընդամենը մի քանի օր է մնացել:

Բլեյքի մահը ողբերգություն էր նրա երեքամյա որդու՝ Լոգանի, ծնողների, քույրերի եւ եղբայրների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել