• Latest news

Աուտիզմի դեմ դեղամիջոցն իրականությո՞ւն է

20 հոկտեմբերի, 2016  16:09

Աուտիզմի բուժման համար դեղամիջոցը տեսականորեն արդեն իրականություն է: Բոստոնի Մանկական հոսպիտալի աշխատակիցները աուտիզմի զոհերի բջիջներում թերություններ են հայտնաբերել, որոնց վրա կարելի է ազդել արդեն գոյություն ունեցող դեղամիջոցների օգնությամբ:

Աուտիզմի դեպքերի ավելի քան 50%-ը տուբերոզային սկլերոզ անվանումով գենետիկ խանգարումների հետեւանք է: Ներկայում դեղագործական շուկայում կիրառման պատրաստ երկու դեղամիջոց կա, որոնց օգնությամբ կարելի է ազդել այդ թերությունների վրա:

Հետազոտողները ենթադրում են, որ այդ վիճակն առաջանում է բջիջների պատերի կողմից իրենց միտոխոնդրիաները կրկնակի մշակելու գործընթացի ժամանակ ի հայտ եկող թերության պատճառով: Արդեն գոյություն ունեցող երկու դեղամիջոցները կարող են ազդել այդ թերության վրա: Դրանցից մեկն էպիլեպսիայի դեմ օգտագործվող կարբամազեպինն է, երկրորդը՝ ռապամիցինը (mTOR): Դրանց ազդեցությամբ անգործունակ նեյրոնները կարողանում են մաքրել վնասված միտոխոնդրիաները եւ դրանք համալրել առողջ միտոխոնդրիաներով, ինչը վերականգնում է նորմալ բջջային գործընթացները:

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ թերապիայի նոր տեսակը հեռանկարային է ոչ միայն տուբերոզային սկլերոզի, այլ աուտիզմի տարատեսակ ձեւերի եւ նյարդային խանգարումների բուժման համար: Տեսականորեն աուտիզմի դեմ դեղամիջոցներ շուկայում արդեն կան:

Միտոխոնդրիաները մշտական մշակում են պահանջում. աուտոֆագիայի կամ ինքն իրեն ուտելու գործընթաց, որի ժամանակ բջիջները մարսում են վնասված կամ հնացած միտոխոնդրիաները՝ տեղ ազատելով առողջ փոխարինողների համար: Գիտնականներն ապացուցել են, որ աուտիզմի բազմաթիվ զոհերի օրգանիզմում աուտոֆագիան նորմալ չի կատարվում: Ներկայում կիրառվող երկու դեղամիջոցի օգտագործումն օգնել է լաբորատոր մկների մոտ վերականգնել այդ գործընթացը: Դրան հաջողվել է հասնել նաեւ վիրահատական միջամտությամբ՝ մուտացիայի ենթարկված գեների առողջ տարատեսակների տեղադրման հաշվին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է