• Latest news

Սմարթֆոնի հետ համադրելի սարքը կօգնի քաղցկեղի ախտորոշմանը

21 հոկտեմբերի, 2016  14:27

Washington State University-ի գիտնականները ստեղծել են ոչ թանկարժեք սպեկտրալուսաչափ, որը միացվում է սմարթֆոնին եւ կարող է անալիզի ենթարկել միանգամից մի քանի փոքր ծավալի կենսանմուշներ՝ չափելով ուռուցքային այս կամ այն հիվանդության հետ զուգորդվող կենսամարկերների խտությունը:

Այսպիսի սարքի ստեղծման գաղափարը այնքան էլ առանձնահատուկ չէ, ինչպես կարող է առաջին հայացքից թվալ. համանման անալիզատորներ արդեն գոյություն ունեն, սակայն նախկինում ոչ մեկին չի հաջողվել միանգամից մի քանի կենսանմուշների անալիզի համար հավաք սպեկտրալուսաչափ ստեղծել, մինչդեռ նոր անալիզատորը կարող է միաժամանակ անալիզի ենթարկել 8 նմուշներ:

Հետազոտական խմբի ղեկավար Լեյ Լին նշել է, որ իրենց ստեղծած 8-ալիք սպեկտրալուսաչափը կարող է ինչպես միեւնույն օնկոմարկերը որոշել 8 տարբեր նմուշներում, այնպես էլ 8 տարբեր կենսամարկերները՝ միեւնույն հիվանդից վերցված նմուշում:

Սարքը կարող է օգտագործվել ինչպես խոշոր կլինիկաներում, այնպես էլ հեռավոր շրջաններում աշխատող բժիշկների կողմից, որտեղ անհնար է նմուշները հետազոտական լաբորատորիա ուղարկել:

Գիտնականները նոր սարքն արդեն փորձարկել են լաբորատոր պայմաններում եւ պարզել են, որ սարքը կենսամարկերների խտությունը որոշում է 99 տոկոս ճշգրտությամբ: Հետազոտողների առաջիկա պլանների մեջ ներառված է կլինիկայում սաըքի աշխատանքի ստուգումը:

Սարքն առայժմ համադրելի է միայն iPhone 5-ի հետ, բայց եթե հետագա հետազոտությունները հաջող ընթանան, բացառված չէ, որ նոր տարբերակներ ստեղծվեն, որոնք համադրելի կլինեն այլ սմարթֆոնների հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել