• Latest news

Երաժշտությունը կարող է օգնել անքնության դեմ պայքարում

20 հոկտեմբերի, 2016  23:48

Քնելուց առաջ սիրելի երաժշտություն լսելը կարող է կրճատել քնի երկրորդ՝ անցումային փուլը, մարդը կկարողանա ավելի արագ անցնել հաջորդ փուլին, որում օրգանիզմը սկսում է վերականգնվել։ Այս մասին հայտնում են University of Lincoln и University of London–ի գիտնականները։

Նրանց հետազոտությանը մասնակցել են ուսանողներ Բրիտանայից ու ավելի տարեց մարդիկ՝ Սինգապուրից, եւ նրանք բոլորը երեք շաբաթ տեւած փորձից հետո նշել են քնելուց առաջ 45 րոպե երաժշտություն լսելու անժխտելի օգուտը։

Քնելուց առաջ երաժշտություն լսելու ցանկության պատճառները տարբեր են՝ ոմանց երաժշտությունը օգնում է շեղել ուշադրությունն արտաքին (օրինակ մեքենարի աղմուկից) ու ներքին (զնգոց ականջների մեջ) ձայնային գրգռիչներից, ոմանց էլ տալիս է պաշտպանվածության զգացողություն, կամ էլ օգնում է լիցքաթափվել։

Գիտնականները նաեւ հարցում են իրականացրել, որին 651 մարդ է մասնակցել։ Բոլորն պատմել են, թե որ երաժշտություն է իրենց օգնում քնել։ Առաջին տեղում Բախի, Է Շիրանի ու Մոցարտի ստեղծագործություններն են։ Ընդամենը նշել են 545 զանազան կատարողների, որոնք 14 տարբեր ժանրերում են ստեղծագործում։ Դրա հիման վրա գիտնականները համակարգչային ալֆորիթմերի օգնությամբ կկատարեն վերլուծություն, որպեսզի հասկանան թե ինչպես կարելի է քնելու համար իդեալական երաժշտություն ստեղծել։ Չնայած նրանք համարում են, որ այն երաժշտությունը, որը մարդը ինքն է ընտրում, որ որը դուր է գալիս հատկապես նրան, ավելի արդյունավետ կլինի,քան կողմնակի մարդկանց կողմից ստեղծված երաժշտական հավաքածուները։

Հիշեցնենք, որ լավ քունը շատ կարեւոր է առողջության համար։ Քունը օգնում է վերականգնել ուժերը, խթանում է հյուսվածքների ռեգեներացիան ու հիշողության ու այլ մտավոր գործառույթների աշխատանքը։ Մշտական անքնությունը շատ խնդիրների է հանգեցնում՝ հոգեկան խնդիրների, հիշողության կորուստների, երկարաժամկետ հեռանկարում՝ ճարպակալման ու թուլամտության։ Անքնության լուրջ տեսակները կարող են մեծացնել նաեւ վաղաժամ մահվան հավանականությունը։ Բացի դրանից բազմաթիվ վթարների պատճառը հենց այն է լինում, որ վարորդը քնի պակաս է զգում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել