• Latest news

Ալթունյանը Վանաձորում ծննդկանի մահվան կապակցությամբ խոստովանել է՝ մարզերի բժիշկները գիտելիքի պակաս ունեն

21 հոկտեմբերի, 2016  21:44

Վանաձորում ծննդկանի մահվան կապակցությամբ քննություն է ընթանում, որը կտա այն հարցի պատասխանը, թե ինչ միջոցառումներ է պետք ձեռնարկել՝ վարչական տույժեր, թե քրեական հետապնդում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվելու այդ ողբերգական դեպքից հետո։

Այն պնդմանը, որ Հայաստանի մարզերում բժիշկները բավարար գիտելիքներ չունեն, նախարարը նշեց, որ չի հերքի այդ պնդումը, չնայած հավանաբար պարտավոր է հերքել։

Ինչ վերաբերում է Հայաստանում մայրական մահացությանը, ապա նախարարի խոսքով այդ ցուցանիշներով Հայաստանը ԱՊՀ ու տարածաշրջանի երկրներում զբաղեցնում է ներքեւից չորրորդ տեղը, այսինքն առավել բարեկեցիկ երկրների շարքում է գտնվում։

«Հիմք ընդունելով այս ցուցանիշները՝ մենք, այնուամենայնիվ, չենք կարող խոսել մեր բժիշկների վատ գիտելիքների մասին։ Մայրական մահվան յուրաքանչյուր կոնկրետ դեպք մանրակրկիտ հետաքննվում է»,- վստահեցրել է նա։ Լեւոն Ալթունյանը հավելել է, որ եթե լրագրողները որոշակի փաստեր ունեն այն մասին, որ հետաքննությունը օբյեկտիվ չի ընթանում, ինքը պատրաստ է քննարկել դրանք, բայց միայն եթե դրանք կոնկրետ փաստեր են։

Հիշեցնենք, որ Վանաձորի հիվանդանոցում հոկտեմբերի 18-ին ծննդաբերությունից մի քանի ժամ հետո ուժեղ արյունահոսության պատճառով մահացել է 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը։ Մահացած կնոջ ազգականները բժիշկներին են մեղադրում կնոջը ժամանակին օգնություն չցուցաբերելու մեջ։

Ըստ մահվան վկայականի, ծննդկանի մոտ հեշտոցի պատի պատռման պատճառով ուժեղ արտաքին արյունահոսություն է եղել, ներքին օրգանների սուր անբավարար արյան մատակարարում, ինչն էլ հեմոռագիական շոկի է հանգեցրել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել