• Latest news

Հայաստանի առողջապահության նախարարը հայտնել է իր ապագա տեղակալի անունը

21 հոկտեմբերի, 2016  23:47

ՀՀ առողջապահության նոր նախարար Լեւոն Ալթունյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության տնօրենի պաշտոնը, հոկտեմբերի 21-ին լրագորղների հետ զրույցում հայտնել է իր ապագա տեղակալի անունը։ Փոխնախարար է դառնալու «Ինգո Արմենիա» ընկերությունում ֆինանսների հարցերով նրա տեղակալ Սամվել Մարգարյանը։ Առողջապահության նախարարությունում նա նույնպես զբաղվելու է ֆինանսներով։

Պատասխանելով այն հարցին, թե ուրիշ ինչ կադրային փոփոխություններ են ծրագրվում գերատեսչությունում՝ Լեւոն Ալթունյանը նկատեց, որ հիմա նախարարությունում մասշտաբային փոփոխությունների ժամանակաշրջան է՝ եկել է նոր նախարար, նա հավաքում է իր թիմը, ու դա նորմալ է։ «Հին աշխատակիցների մի մասն ինքը չի ցանկացել աշխատել նոր պայմաններում, ոմանք էլ չէին կարող աշխատել նոր կանոններով, մյուսներն էլ չեն կարող արագ ձեռք բերել այն հմտությունները, որոնք պահանջվում են աշխատանքի նոր ոճի համար։ Բայց նախարարությունում կադրերի հոսունությունը հիմա կազմում է 3-6 տոկոս, ու դա նորմայի սահմանում է»,- ասաց նա։ Նախարարը հավելեց, որ եթե ինքը սկսի իրականացնել նախագիծ, որի դեպքում կադրերի հոսունությունը կարող է հասնել 20-50 տոկոսի, ապա նման նախագիծը նախապես քննարկման կդրվի։

Լեւոն Ալթունյանը նշեց, որ իր համար անհասկանալի են մամուլի հրապարակումներն այն մասին, որ ինքը բժշկի բավարար աշխատանքային փորձ չունի ու հարցրեց. «Ո՞ւմ են իրենց կաբինետներում բուժում մասնագիտությամբ բժիշկ նախարարները կամ տեղակալները։ Նրանց ինչի՞ն է պետք բժշկական կրթություն։ Ո՞ր գործառույթների համար»։

«Ես տեսնում եմ, որ այսօր պետք է բուժել բժշկությունը ու իմ կարծիքով խնդիրների մի մասի պատճառն այն է, որ առողջապահության նախարարության աշխատակիցների 95 տոկոսը բժիշկներ են»,- շարունակեց նա։ Նախարարի խոսքով ցանկացած կառույցում, որը զբաղվում է մենեջմենթով, իսկ նախարարությունը զբաղվում է մենեջմենթով, պետք են ֆինանսների մասնագետներ, տնտեսագետներ ու իրավաբաններ, ու որոշ չափով՝ նեղ մասնագետներ։ Իսկ դրա համար, նրա խոսքով, կա ԱՆ գլխավոր մասնագետների ինստիտուտը։ «Այսօր մենք փորձում ենք լրացնել այդ բացը, ու այդ ճանապարհին կլինեն որոշակի կադրային փոփոխություններ»,- ասաց նա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է