• Latest news

Նախարարությունը «Երեւան» ԲԿ-ի հակաճգնաժամային կառավարման մեջ իր խնդիրը չի տեսնում. նախարար

22 հոկտեմբերի, 2016  11:54

Եթե «Երեւան» բժշկական կենտրոնում ստեղծված խնդիրների պատճառով հիվանդներն առանց բժշկական սպասարկման  մնան, ապա առողջապահության նախարարությունը պարտավոր է նրանց համար համապատասխան բուժում ստանալու հնարավորություն ստեղծել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Լեւոն Այթունյանը:

Նա պարզաբանել է, որ առողջապահության նախարարության խնդիրը Հայաստանի 3 միլիոն բնակչության առողջության պահպանպան ապահովումն է: Նրա խոսքով՝ այդ խնդիրը կլուծվի «Երեւան» ԲԿ-ի հետ, թե առանց նրա՝ այն հարցը չէ, որ նախարարությանը հետաքրքրի:

«Եթե հիվանդը փողոցում մնա, մենք նրան կտեղավորենք եւ կսպասարկենք: Ինչ վերաբերում է «Երեւան» ԲԿ-ի հակաճգնաժամային կառավարմանը, ապա նախարարությունը դրա մեջ իր խնդիրը չի տեսնում»,- ասել է Լեւոն Ալթունյանը:

Հիշեցնենք, որ «Երեւան» բժշկական կենտրոնը նեկայումս չի աշխատում. պարտքերի պատճառով հիվանդանոցում անջատված է էլեկտրականությունը, իսկ նրա հաշիվների վրա կալանք է դրված: Հիվանդանոցի երկու համասեփականատերեր՝ Տարոն Տոնոյանը եւ հրապարակախոս Զորի Բալայանի որդին՝ Հայկ Բալայանը, ստեղծված իրավիճակի համար միմյանց են մեղադրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել