• Latest news

Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ՀԿ-ները միավորվել են ՄԻԱՎ–հարցերով առցանց հարթակի շրջանակում

26 հոկտեմբերի, 2016  15:57

Endhivaids.org տարածաշրջանային առցանց հարթակը միավորել է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի 14 հասարակական կազմակերպությունների, որոնք զբաղվում են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ: Հարթակը ստեղծվել է UNAIDS-ի կողմից ֆինանսավորվող Health Finance and Governance ծրագրի շրջանակում: Նպատակը Հարավային Կովկասի երկրների հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցության ամրապնդմանը նպաստելն է:

Ծրագրի նախաձեռնողների կարծիքով՝ նման համագործակցությունը կօգնի բարձրացնել ՄԻԱՎ վարակով ապրող մարդկանց կենսամակարդակը, նվազեցնել ռիսկի խմբերում հիվանդացությունը եւ հասարակության շրջանում ավելի գրագետ, ադեկվատ տեղեկատվություն տարածել այդ հիվանդության մասին:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպության ներկայացուցիչ Ժենյա Մայիլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նոր հարթակը կազմակերպությունների ջանքերն ու ռեսուրսները միավորելու հրաշալի հնարավորություն է ստեղծում: Նրա խոսքով՝ միասին կկարողանան ավելի արդյունավետ ծրագրեր կյանքի կոչել, որոնք օգտակար կլինեն ե՛ւ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, ե՛ւ հասարակության համար ընդհանրապես: Բացի այդ՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հարավային Կովկասի երկրների հասարակական կազմակերպությունները հաճախ միեւնույն խնդիրներին են բախվում, եւ փորձի փոխանակումը կարող է օգնել արդյունավետ լուծում գտնել այդ խնդիրներին:

«Դրական մարդկանց հայկական ցանց» կազմակերպությունից Անահիտ Հարությունյանի խոսքով էլ՝ հարթակում ընդգրկվել են բոլոր երեք երկրների առավել ակտիվ կազմակերպությունները: Հայաստանը ներկայացնում են «Նոր սերունդը», «Դրական մարդկանց հայկական ցանցը», «PinkArmenia»-ն եւ «Հայաստանի ուսանող բժիշկների գիտական ասոցիացիան»:

Հարթակում Վրաստանը ներկայացնում են «Akeso»-ն, «Hepa Plus»-ը, «Center of Psychosocial Information and Counceling “New way”»-ը, «Union “Imedi”»-ն եւ «Step to the Future»-ը, Ադրբեջանը՝ «Azerbaijan Children Union»-ը, «Gender and Development»-ը, «Struggle against AIDS»-ը եւ «International Center Women and Modern World»-ը:

Նորաստեղծ հարթակի շրջանակում հասարակական կազմակերպություններն արդեն երկու հանդիպում են անցկացրել, հայկական կողմի ներկայացուցիչների հավաստմամբ՝ շատ արդյունավետ: Մոտ ապագայում ծրագրում են երրորդ անգամ հանդիպել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել