• Latest news

Հայաստանի կարմրուկի եւ կարմրախտի էլիմինացման հաջողված փորձը ներկայացվել է Լոնդոնում

27 հոկտեմբերի, 2016  20:09

Լոնդոնի «Հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի» եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՀ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել է կարմրուկի եւ կարմրախտի էլիմինացման խոչընդոտների հաղթահարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության արդյունավետ, լավագույն փորձը՝ որպես օրինակելի այլ երկրների համար:

Եվրոպական երկրների ստանձնած պարտավորության համաձայն ՝  Եվրոպական տարածաշրջանում մինչեւ 2015 թվականը կարմրուկի եւ կարմրախտի վիրուսների տեղական փոխանցումը պետք է վերացված լիներ: Չնայած առաջընթացին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ 53 երկրից 34-ում 2014 թվականին ընդհատվել է մեկ կամ երկու հիվանդության տեղական փոխանցումը, սակայն դեռեւս շարունակում են արձանագրվել բռնկումներ: Նպատակը մեկն է՝ կարմրուկի եւ կարմրախտի էլիմինացումը հասանելի դարձնել նույնիսկ սահմանափակ ռեսուրսների եւ հնարավորությունների պայմաններում:

Հայաստանում կարմրուկի եւ կարմրախտի առումով համաճարակային իրավիճակը  բավականին հանգիստ է՝ 2007 թվականից մեր հանրապետությունում դեպքեր չեն արձանագրվում: Առողջապահության նախարարության ճիշտ եւ ժամանակին իրականացրած ռազմավարության՝ կարմրուկի եւ կարմրախտի դեմ 2007 թվականին կատարված զանգվածային պատվաստումների շնորհիվ, իսկ հաջորդիվ՝ պլանային պատվաստումներում երեխաների 98 տոկոս ընդգրկման ապահովման արդյունքում, այսօր հաջողվել է վերահսկել այս հիվանդությունները:  Մեր երկրում արդեն շուրջ մեկ տասնյակ չեն շրջանառում կարմրուկի եւ կարմրախտի վիրուսները, մինչդեռ Եվրոպայում (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսրայել, Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան  եւ այլ) դեռեւս բռնկումները շարունակվում են մեկը մյուսի հետեւից եւ հանրային առողջապահության համար լուրջ խնդիր են:

Հայաստանի հարեւան երկրներում՝ Վրաստանում եւ Թուրքիայում, դեռեւս 2013 թվականից մինչեւ օրս շարունակվում է կարմրուկի բռնկումը եւ, բնակչության ակտիվ տեղաշարժի, ներքին եւ արտաքին միգրացիայի պայմաններում,  մայիս-օգոստոս ժամանակահատվածում՝ կապված զբոսաշրջության աշխուժացման հետ, մեր երկրում վերջին 3 տարվա ընթացքում գրանցվել է կարմրուկի 10-30 բերովի դեպք: Արագ արձագանքման եւ ժամանակին ձեռնարկված համալիր հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ` դեպքերը շարունակություն չեն ստացել, եւ կարմրուկի վիրուսների տեղական փոխանցում չի գրանցվել: Այս ամենին նպաստում է նաեւ բնակչության շրջանում կոլեկտիվ իմունիտետի առկայությունը, ինչպես նաեւ ԿԿԽ (կարմրուկ-կարմրախտ-խոզուկ) պլանային պատվաստումներում բնակչության ենթակա խմբերի ընդգրկման ցուցանիշների կայուն բարելավումը:

Նշենք նաեւ, որ 2010 թվականից նպատակային խմբերում (1 եւ 6 տարեկան) երեխաների 97%-ն ընդգրկվել են երկու դեղաչափ ԿԿԽ համակցված 2 դեղաչափ պատվաստումներում` 2006 թվականի 90-92%-ի փոխարեն, որը գերազանցում է 2015 թվականին Հազարամյակի զարգացման նպատակների համար սահմանված 96% ցուցանիշը:

Զեկույցի մանրամասներին կարող եք ծանոթանալ Լոնդոնի «Հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի» կայք էջում՝ http://www.lshtm.ac.uk/newsevents/events/2016/09/measles-and-rubella-in-europe-a-process-of-elimination,

https://panopto.lshtm.ac.uk/Panopto/Pages/Viewer.aspx?id=b7273000-94ad-47da-badc-ebf1bf02eeba

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել