• Latest news

ՌԴ գլխավոր մանկական վիրաբույժը Երեւանում 6 վիրահատություն է կատարել

28 հոկտեմբերի, 2016  19:00

Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր մանկական վիրաբույժ Իգոր Պոդուբնին Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում 6 լապարոսկոպիկ վիրահատություն է կատարել, նաեւ մանկական վիրաբուժության մեջ լապարոսկոպիայի կիրառման վերաբերյալ դասախոսություն է կարդացել Երեւանից, Հայաստանի մարզերից եւ Լեռնային Ղարաբաղից եկած բժիշկների եւ կլինիկական օրդինատորների համար:

Չորս հիվանդներից երկուսը, որոնց մասնագետը երեկ է վիրահատել, տառապում էին աճուկի ճողվածքով, որն անհրաժեշտ էր հեռացնել: NEWS.am Medicine-ի հետ զրույցում Իգոր Պոդուբնին նշել է, որ աճուկի ճողվածքի վիրահատություններ կատարելիս սովորաբար նախապատվությունը տրվում է հատկապես լապարոսկոպիկ մեթոդներին, որոնք բաց վիրահատությունների համեմատությամբ մի շարք առավելություններ ունեն: Լապարոսկոպիան պակաս ինվազիվ է եւ անվտանգ, հատկապոս եթե մասնագետը զինված է ժամանակակից լավ սարքավորումներով եւ գործիքներով:

Երրորդ փոքրիկ հինադի վիրահատությամբ հեռացրել են լյարդի կիստա՝ չվնասելով լյարդը: Մասնագետի գնահատմամբ՝ վիրահատությունը հաջող է ընթացել, եւ հիվանդն այժմ վիրահատությունից հետո վերականգնվում է:

Մասնագետը երեկ նաեւ ախտորոշման լապարոսկոպիա է կատարել. արտաքուստ փոքր տղայի նմանվող հիվանդի ամորձապարկում ձվեր չկային, եւ ո՛չ ուլտրաձայնային հետազոտությամբ, ո՛չ այլ ոչ նվազիվ մեթոդներով հնարավոր չէր որոշել՝ նա ձվեր ունի, թե ոչ: Այդ պատճառով երեխային կատարվեց լապարոսկոպիկ ախտորոշման վիրահատություն, որի ընթացքում մասնագետները զննելով նրա որովայնի խոռոչը՝ համոզվեցին, որ նա, այնուամենայնիվ, ձվեր ունի: Հաջորդ փուլում արդեն հնարավոր կլինի դրանք իջեցնել ամորձապարկի մեջ:

Այսօր մանկական վիրաբույժին էին սպասում եւս երկու փոքրիկ հիվանդներ՝ արգանդի հավելաճի կիստայով աղջիկ եւ բավական հազվադեպ խանգարմամբ մի երեխա՝ սեռի ոչ ճիշտ ձեւավորմամբ: Այդպիսի երեխաների սեռն անհնար է որոշել սեռական օրգաների արտաքին տեսքից, այդ պատճառով անհրաժեշտ է կատարել լապարոսկոպիկ միջամտություն, զննել որովայնի խոռոչը եւ պարզել, թե նա սեռական ինչ օրգաններ ունի: Նման ախտորոշումն անհրաժեշտ է որոշելու համար, թե երեխային ինչպե՞ս ճիշտ դաստիարակել, եւ նրան անհրաժեշտ կլինե՞ն սեռն ուղղելու ինչ-որ վիրահատություններ:

Բոլոր 6 վիրահատությունների ընթացքում մանկական վիրաբույժն օգտագործել է գերմանական Karl Storz ֆիրմայի սարքավորումներ՝ մոտ 130 հազար եվրո արժողությամբ, որոնք Գերմանիայից հատուկ այս վիրահատությունների համար էր բերել: Նշենք, որ Հայաստան նրա այցը կազմակերպվել էր հենց այս ֆիրմայի միջոցով: Նաեւ նշենք, որ մինչեւ 7 տարեկան երեխաների վիրահատությունները կատարվել են պետպատվերի շրջանակում:

Հիշեցնենք, որ Երեւանում Իգոր Պոդուբնիի իրականացրած վարպետության դասն ու դասախոսությունները հաստատված են Հայաստանի առողջապահության նախարարության կողմից, եւ մասնակիցները կստանան Բժշկական անընդհատ կրթության 10 գործնական ու 2 տեսական վարկեր եւ վկայականներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել