• Latest news

Վերականգնողական բուժում ուղեղի կաթվածից հետո. ինչո՞ւ է այն այդքան կարեւոր

29 հոկտեմբերի, 2016  20:38

Ուղեղի կաթվածն այն հիվանդություններից է, որոնց բուժման ժամանակ էական դեր է խաղում վերականգնումը: Ժամանակակից բժշկությունը կարող է առաջարկել կաթվածի բուժման դեղորայքային եւ վիրահատական մի քանի միջոցներ, սակայն նյարդաբաններից եւ վիրաբույժներից բացի` կաթված ստացած հիվանդների հետ պետք է աշխատեն նաեւ ֆիզիոթերապեւտներ եւ վերականգնող բժիշկներ:

Ինչու՞ է կաթվածից հետո վերականգնումն այդքան կարեւոր: Այս հարցը NEWS.am Medicine-ի թղթակցին օգնեց պարզել «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբան Նունե Եղիազարյանը:

Մասնագետի խոսքով, կաթվածով հիվանդի վերականգնումը պետք է սկսվի ոչ թե հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, այլ նույն այն օրը, երբ գալիս է հիվանդանոց, եւ հաստատվում է կաթված ախտորոշումը:

Բանն այն է, որ հիվանդների ճնշող մեծամասնությունը ունի խոսքի արտաբերման խնդիրներ եւ կլման ակտի դժվարացում, որի հետեւանքով սնունդը կարող է անցնել շնչուղիներ եւ հարուցել ասպիրացիոն թոքաբորբ, որը կբարդացնի բուժման ընթացքը:

Այդպիսի խնդիրները կանխելու համար «Էրեբունի» բժշկական կենտրոնում առաջին 12 ժամերի ընթացքում կաթվածով հիվանդներին զննում է լոգոպեդը. նա գնահատում է հիվանդի կլման եւ խոսքի ֆունկցիաները, օգնում է խուսափելու երկրորդային բարդացումներից:

Ճիշտ ժամանակին արվող վերականգնողական միջոցառումները, ինչպես նշեց մասնագետը, օգնում են արագացնել կաթվածի հետեւանքով խանգարված ֆունկցիաների վերականգնումը` այն դարձնելով ավելի ամբողջական, եւ կանխել այնպիսի բարդացումների զարգացումը, ինչպիսիք են կանգային թոքաբորբը, թրոմբոֆլեբիտները, անշարժացումները, պառկելախոցերը եւ մկանային դիստրոֆիաները:

Հենց այդ պատճառով արդեն 2-րդ 3-րդ օրը բուժկենտրոնում հիվանդների հետ սկսում է աշխատել կինեզոթերապեւտը, որը օգնում է շարժել ձեռքերը, ոտքերը, սովորել նորից կառավարելու դրանք: Երբ ուղեղի արյան շրջանառությունը վերականգնվում է, իսկ կաթվածի պատճառները բացահայտված են եւ վերացված, փորձառու մասնագետները կարող են օգնել հիվանդին դարձյալ ձեռք բերելու այն ունակությունները, որոնք կորցրել էր գլխուղեղի ախտահարման հետեւանքով:

«Որքան վաղ սկսվի հետկաթվածային վերականգնումը, որքան այն ինտենսիվ եւ գրագետ լինի, այնքան հիվանդի հնարավորությունը մեծ կլինի վերականգնվելու եւ վերադառնալու նորմալ կյանքի», - նշեց Նունե Եղիազարյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել