• Latest news

7 պատճառ, որ դդում պետք է ուտել ոչ միայն Հելոուինի ժամանակ

31 հոկտեմբերի, 2016  15:32

Մարդկանցից շատերը դդում են ուտում միայն Հելոուինի տոնակատարության ժամանակ, չնայած դդումը շատ օգտակար է առողջության համար եւ մեծ թվով կարեւոր վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում: Սննդամթերքի մասնագետներ Կասանդրա Բարնսը եւ Մերիլին Գլենվիլը իրենց կարծիքն են հայտնել, թե ինչու է անհրաժեշտ դդում ուտել ամբողջ տարվա ընթացքում եւ ոչ թե միայն տոներին:

Նիհարել

Դդումը քիչ քանակությամբ կալորիաներ եւ ածխաջրեր է պարունակում, եւ դա է պատճառներից մեկը, որ այն պետք է ընդգրկել սննդաբաժնի մեջ: Այն նուրբ համ ունի, որը քաղցր կարտոֆիլ է հիշեցնում եւ հիանալի խավարտ է դառնում նիհարել ցանկացողների համար: Դրանից զատ, դդումը հագեցածության երկարատեւ զգացողություն է ապահովում՝ պաշտպանելով սառնարան վազելուց:

Առողջ մաշկ

Ինչպես գազարը եւ քաղցր կարտոֆիլը, դդումը եւս բետա կարոտին եւ այլ կարոտինոիդներ է պարունակում, որոնք նարնջի գույն են ապահովում: Բետա կարոտինն օրգանիզմում վերափոխվում է А վիտամինի, իսկ դա մաշկի առողջության եւ երիտասարդության ամենակարեւոր սնուցիչներից մեկն է: Ահա թե ինչու է դդումը մեր մաշկը ձիգ դարձնում եւ օգնում վնասվածքներից հետո արագ վերականգնվելուն:

Բնական հակաօքսիդանտներ

Դդմի կորիզը մեծ թվով բնական հակաօքսիդանտներ եւ չհագեցած ճարպաթթուներ է պարունակում: Դրանց մեջ հատկապես շատ է գամա տոկոֆերոլը՝ Е վիտամինի տարատեսակ, որը հզորագույն հակաօքսիդանտ է: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս բաղադրատարրը նվազեցնում է բորբոքային պրոցեսները եւ պաշտպանում քաղցկեղի որոշ տեսակներից:

Տրամադրություն

Եթե աշնանը ձեր տրամադրությունն առանց լուրջ պատճառի հաճախ է ընկնում, ձեր սննդաբաժնում ներառեք դդմի հավելմամբ լատե: Ուղեղի շատ պրոցեսներին մասնակցող մագնիումով հարուստ դդումը դեպրեսիայի եւ տագնապալի վիճակների կանխման լավ միջոց է:

Տեսողություն

Դդումում պարուակվող նյութերը օգնում են տեսողության լավացմանը եւ աչքերի դեգեներատիվ հիվանդությունների կանխմանը:

Սիրտ

Դդմի մեջ պարունակվող հակաօքսիդանտները նպաստում են ամբողջ օրգանիզմի պաշտպանությանը՝ ներառյալ սիրտը եւ արյունատար անոթները: Բջջանյութն օգնում է խոլեստերինի մակարդակը հսկողության տակ պահել, իջեցնում է զարկերակային ճնշումը՝ պաշտպանելով կաթվածից:

Իմունիտետ

Դդմի մեջ պարունակվում են A եւ C վիտամիններ, որոնք իմունիտետն են ամրացնում: Այս սնուցիչները մեզ ավելի կայուն են դարձնում մրսածության հիվանդությունների եւ գրիպի դեմ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել