• Latest news

Գիտնականները կաթնային շոկոլադը դառը շոկոլադի նման օգտակար են դարձրել

2 նոյեմբերի, 2016  22:47

Գիտական հետազոտություններով քանիցս հաստատվել է օրգանիզմի համար դառը շոկոլադի օգտակարությունը: Այն հարուստ է հակաօքսիդանտներով, ուստի բժիշկները խորհուրդ տալիս այն օգտագործել նույնիսկ դիետայի հետեւողների. դառը շոկոլադը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների եւ շաքարախտի առաջացման հավանականությունը:

Սակայն շատերը շոկոլադի այս տեսակը չեն սիրում, քանի որ կակաոյի մեծ պարունակության պատճառով այն դառնահամ է: Կաթնային շոկոլադն այս թերությունը չունի, սակայն նաեւ հակաօքսիդանտներ էականորեն քիչ է պարունակում: Հյուսիսային Քարոլինայի համալսարանի գիտնականները կարողացել են հաճելին օգտակարի հետ համատեղել:

Համալսարանի աշխատակիցները մշակել են կաթնային շոկոլադի պատրաստման նոր տեխնոլոգիա, որի դեպքում այն դառնում է նույնքան օգտակար, որքան դառը շոկոլադը, իսկ դրա հետ մեկտեղ համն է պահպանում: Հետազոտողները շոկոլադին նոր բաղադրամաս են հավելել՝ գետնանուշի կեղեւի էքստրակտ: «Ընկույզի» այս հատվածը սովորաբար թափում են, սակայն գիտնականները կեղեւից ֆենոլային միացություններ են անջատել, այնուհետեւ դրանք մալտոդեքստրինի փոշու հետ ավելացրել կաթնային շոկոլադին՝ այն պատրաստվելու ընթացքում:

Պատրաստի արտադրանքը 80 մարդ է փորձել, նրանց խնդիրն էր՝ պարզել, արդյո՞ք նոր հավելուկով շոկոլադը տարբերվում է այն չպարունակող շոկոլադից: Արդյունքների համաձայն՝ երկու տեսակի շոկոլադը հավանել են գրեթե նույնքան մարդիկ:

Շոկոլադի նոր բաղադրատոմսն ամբողջ աշխարհում ոչ միայն կօգնի քաղցրեղենի սիրահարներին ավելի առողջ լինել, այլեւ հնարավորություն կընձեռի գետնանուշն ամբողջությամբ օգտագործել, որի կեղեւն այլեւս հարկ չի լինի դեն նետել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է