• Latest news

Ինչպես երեխային օգնել հաղթահարել ատամնաբույժին այցելելու հանդեպ վախը

3 նոյեմբերի, 2016  21:09

Երեխաներից շատերն են բժիշկներից վախենում, հատկապես, եթե նրանց սխալ են դաստիարակել՝ ի սկզբանե բժիշկների եւ բժշկական միջամտությունների հանդեպ վախ ներշնչելով: Ինչպե՞ս երեխային օգնել հաղթահարել վախը ատամնաբույժին այցելելուց առաջ:

Sheffield University-ի գիտնականները ծնողների համար նոր հրահանգներ են հրապարակել, որոնք ատամնաբույժների հանդեպ վախը հաղթահարելու խորհուրդներ են պարունակում:  Հրահանգների հեղինակները խորհուրդ են տալիս երեխաներին հնարավորություն տալ նամակ գրել իր ատամնաբույժին, ձեռքում սեղմել հատուկ հակասթրեսային գնդակը կամ ատամնաբույժին այցելելու դիմաց ընտրել խրախուսման սեփական  տարբերակ (օրինակ՝ պաղպաղակ կամ կինոդիտման գնալ խոստանալ): Այս պարզ հնարքները 60 տոկոս դեպքերում երեխաներին օգնում են հաղթահարել վախը:

Հրահանգների հեղինակները ծնողներին խորհուրդ չեն տալիս երեխաներին պարտադրել կամ դիմել սպառնալիքների: Հակառակը՝ նրանք շատ ավելի արդյունավետ են համարում խրախուսման մեթոդը, նաեւ երեխայի հետ իր վախերի վերաբերյալ անկեղծ զրույցը եւ դրանց չհիմնավորված լինելը բացատրելը: Հեղինակներն ընդգծում են, որ երեխաները պետք է լիարժեք տեղեկություն ստանան բժշկին այցելելու կարեւորության մասին, որպեսզի կարողանան պատասխանատու որոշում կայացնել: Եթե ծնողներն ինչ-որ բան չեն ասում, դա միայն սաստկացնում է երեխայի վախը:

Խորհուրդ չի տրվում նաեւ երեխային խաբել. չարժե նրան ասել, որ ատամնաբույժին այցելելու ընթացքում նրան ոչ մի ցավ չեն պատճառի, քանի որ դա իրականությանը չի համապատասխանում: Անհրաժեշտ է նրան բացատրել, որ աննշան տհաճ զգացողություններն անխուսափելի են, իսկ նման անհարմարությանը կհետեւի խրախուսանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել