• Latest news

Տապակած միսը բարձրացնում է սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը․հետազոտություն

5 նոյեմբերի, 2016  10:55

Տապակած միսը մտանգավոր է սրտի համար ու բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, նախազգուշացնում են University of Edinburgh–ի գիտնականները։ Եփած, շոգեխաշված միսը, գիտնականների խոսքով, շատ ավելի անվնաս է առողջության համար։

Գիտնականները որոշել են պարզել, թե մսի պատրաստման ձեւն ինչպես է ազդում տարբեր երկրների բնակիչների առողջության վրա։ Հետազոտության ընթացքում նրանք հանգել են այն եզրակացության, որ բարձր ջերմաստիճանով պատրաստելը հանգեցնում է մեծ քանակության տրանսճարպերի գոյացմանը՝ նման մսի գործածումը բարձրացնում է սրտի խնդիրների զարգացման հավանականությունը։

Այն երկրներում, որտեղ նախընտրում են տապակել միսը, նման հիվանդությունները իրոք ավելի հաճախ են հանդիպում։ Օրինակ Պակիստանում, որտեղ միսը հաճախ են պատրաստում վառարանում՝ շատ բարձր ջերմաստիճանով, տղամարդիկ 62 տոկոսով հաճախ են մահանում կաթվածից, քան Անգլիայում ու Ուելսում։ Իսկ օրինակ Չինաստանում, որտեղ միսը հիմնականում շոգեխաշում են կամ եփում, սրտի հիվանդությունների տարածվածությունը շատ ավելի ցածր է։

Հետազոտողները մտադիր են շարունակել իրենց փորձարկումները, որպեսզի պարզեն, թե ուրիշ ինչպես են էթնիկ առանձնահատկությունները՝ մասնավորապես սննդակարգի տեսակը, ազդում տարբեր երկրների բնակիչների զարգացման վրա։

Ավելի վաղ արված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ տապակած կամ ածուխի վրա պատրաստված միսն ավելացնում է քաղցկեղի զարգացմանը վտանգը։ Մասնավորապես պարզվել է, որ շաբաթական ընդամենը մեկ սթեյքը բարձրացնում է աղիների ուռուցքների առաջացման հավանականությունը, բացի դրանից խորովածի կամ տապակած մսի սիրահարների մոտ աճում է երիկամների քաղցկեղի զարգացման վտանգը։ Նշենք, որ ամենավտանգավորը կարմիր միսն է ճանաչվել, որը մասնագետները խորհուրդ են տալիս փոխարինել թռչնի, ձկան մսով կամ ոլոռազգիներով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է