• Latest news

Ցածրածխաջրային դիետան կարող է կանխել ինսուլինի հանդեպ կայունությունը

5 նոյեմբերի, 2016  12:18

Ածխաջրերի փոքր պարունակությամբ սննդաբաժինը կարող է օգնել ինսուլինի հանդեպ կայունությունը կանխելուն՝ դրանով իսկ նվազեցնելով 2-րդ տեսակի շաքարախտի առաջացման հավանականությունը: Այս մասին հայտնել են University of Michigan- հետազոտողները:

Նրանց հետազոտությամբ պարզվել է, որ ածխաջրերի սահմանափակ օգտագործումը ոչ միայն նիհարելուն է օգնում, այլեւ առողջության համար է շատ օգտակար: Գիտնականները նաեւ պարզել են, որ չնայած տարածված կարծիքին, ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածություններից հետո մարդու օրգանիզմը մեծ դժվարությամբ է ածխաջրերը նյութափոխանակում, դա է պատճառը, որ մարզադահլիճից դուրս գալուց հետո՝ հատկապես երեկոյան ժամերին մակարոնեղեն ուտելը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացման:

Մինչդեռ սննդաբաժնում հասարակ փոփոխությունները՝ ածխաջրերի օգտագործման կրճատումը օգնում է կանխել ինսուլինի հանդեպ կայունությունը՝ էականորեն նվազեցնելով նախաշաքարախտի եւ լիարժեք շաքարախտի առաջացման հավանականությունը: Նախկինում միանգամից մի քանի հետազոտություններով ապացուցվել է, որ բարձրածխաջրային դիետան մեծացնում է ինսուլինի հանդեպ կայունությունը՝ դրանով իսկ մեծացնելով շաքարախտի առաջացման վտանգը:

Ինսուլինը նյութափոխանակության գործընթացում կարեւոր դեր կատարող հորմոն է: Ինսուլինի հանդեպ զգայունությունը վկայում է գլյուկոզայի մակարդակն արդյունավետորեն կարգավորելու օրգանիզմի ունակության մասին, որը մեր բջիջները որպես վառելանյութ են օգտագործում: Ինսուլինի հանդեպ կայունության դեպքում այս հորմոնը չի կարողանում արյան միջից շաքարն արդյունավետորեն հեռացնել: Ենթաստամոքսային գեղձն սկսում է ինսուլինի մեծ քանակ արտադրել, որը, միեւնույն է, իր խնդիրը չի հաղթահարում, քանի որ ի սկզբանե խնդիրը ոչ թե ինսուլինի քանակն էր, այլ օրգանիզմի կողմից այն յուրացնելու անկարողությունը: Ժամանակի ընթացքում այս ամենը հանգեցնում է 2-րդ տեսակի շաքարախտի:

Ամերիկացի հետազոտողներին հաջողվել է հաստատել, որ 24 ժամվա ընթացքում ցածրածխաջրային 3 ուտեստի ընդունումը ինսուլինի հանդեպ կայունությունը նվազեցնում է 30 տոկոսով: Իսկ ահա ածխաջրերի մեծ պարունակությամբ դիետան, հակառակը, ոչ միայն տվյալ ցուցանիշը մեծացնում է, այլ նաեւ հանգեցնում է զարկերակային ճնշման բարձրացման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել