• Latest news

Աշուն-ձմեռ սեզոնի 4 կարեւորագույն մթերք

9 նոյեմբերի, 2016  19:16

Ի՞նչ մթերքներ է պետք աշնանն ու ձմռանը ավելի հաճախ ուտել առողջության եւ էներգիայի նորմալ մակարդակի պահպանման համար: Իհարկե, նման մթերքները շատ են, բայց մասնագետները խորհուրդ են տալիս դրանցից մի քանիսը ներառել սննդաբաժնի մեջ:

1. Թթու դրած կաղամբ

Թթու դրած կաղամբը ոչ միայն համեղ է, այլեւ առողջության համար օգտակար: Դրա մեջ ասկորբինաթթվի եւ բետա կարոտինի պարունակությունը նույնիսկ ավելի շատ է, քան թարմ կաղամբում, ինչն այն աշնանային եւ ձմեռային հրաշալի ուտեստ է դարձնում:

2. Չրեր

Մասնագետներից շատերը խորհուրդ են տալիս ցուրտ եղանակին խուրմա, թզաչիր, չամիչ եւ ծիրանաչիր ավելի հաճախ ուտել: Չորացված մրգերում շատ է պարունակվում բջջանյութ եւ վիտամինների ու հանքանյութերի զգալի քանակ, օրինակ՝ կալիում, որն անհրաժեշտ է աղիների նորմալ գործունեության համար: Դրանից բացի, դրանցում բավարար քանակով ամինաթթու է պարունակվում: Պարզապես ուշադրություն դարձրեք, որ չրերի մեջ շաքարը շատ չպարունակվի:

3. Կարտոֆիլ

Կարտոֆիլը պարունակում է առողջության համար կարեւոր ամինաթթուներ, նաեւ՝ կալիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, С վիտամին: Կարտոֆիլը նաեւ արժեքավոր բջջանյութի աղբյուր է:

Իհարկե, կարտոֆիլից պատրաստված ոչ բոլոր ուտեստներն են օգտակար. մասնագետներից շատերը պնդում են, որ ցանակալի է ուտել եփած կամ գոլորշու վրա պատրաստված կարտոֆիլը: Իսկ ահա տապակած կարտոֆիլը կամ ֆրին այնքան էլ օգտակար չեն, նաեւ կալորիաներ են բավական քիչ պարունակում:

4. Սեզոնային մրգեր

Մրգերը վիտամինների եւ հանքանյութերի հրաշալի աղբյուր են, որոնք օրգանիզմին այնքան անհրաժեշտ են: Սեզոնային մրգերում, ինչպիսին են արքայանարինջը եւ մանդարինը, շատ օգտակար նյութեր են պարունակվում, ուստի խորհուրդ է տրվում այն օրաբաժնի մեջ ներառել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել