• Latest news

Ինչո՞ւ է շաքարի հաճախակի օգտագործումն առողջության համար վտանգավոր

9 նոյեմբերի, 2016  23:49

Շաքար պարունակող ըմպելիքների եւ մթերքների հաճախակի օգտագործումը կարող է սրտի եւ անոթների համար շատ վտանգավոր լինել, նախազգուշացնում են Lund University-ի (Շվեդիա) գիտնականները:

Ծավալուն, 17-ամյա հետազոտության շրջանակներում, որին 26 հազար մարդ է մասնակցել, գիտնականները հետեւել են, թե մարդիկ ինչպես են սնվում, եւ ինչպես են նրանց սննդային սովորություններն արտացոլվում իրենց առողջական վիճակի վրա: Հետազոտության սկզբում կամավորներից ոչ մեկը շաքարախտով եւ սրտային հիվանդություններով չի տառապել: Բոլոր փորձարկվողները պետք է հատուկ սննդային օրագրեր պահեին, որոնցում գրառել են, թե ամեն օր ինչ են կերել: Դրանից բացի, նրանք պարբերաբար բուժզննման են ենթարկվել:

Հետազոտության ընթացքում ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ քաղցրեղենի սիրահարները հաճախ են բախվել սրտի կաթվածին. այն մարդկանց շրջանում, ում ստացած կալորիաների օրական քանակում շաքարի 15 տոկոս է պարունակվել, սրտամկանի կաթվածի առաջացման հավանականությունը գրեթե մեկ երրորդով մեծացել է:

Գիտնականների խոսքով՝ այս հաշվարկներում հաշվի են առնվում այն բոլոր գործոնները, որոնք ավանդաբար կապվում են անոթների եւ սրտի հիվանդությունների հետ՝ ծխախոտի ու ալկոհոլի չարաշահում եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունների ցածր մակարդակ: Շաքարը պետք է կազմի կալորիաների օրական նորմայի 10 տոկոսից ոչ ավելին, ամփոփել են գիտնականները:

Նշենք, որ շաքարի հաճախակի օգտագործումը վնասակար է նաեւ այն պատճառով, որ շաքարը մեծացնում է ավելորդ կիլոգրամների, ճարպակալման եւ շաքարախտի առաջացման հավանականությունը: Քանի որ շաքարը հիմնականում «դատարկ» կալորիաներ է պարունակում եւ ոչ մի օգտակար բան, գիտնականներից շատերը խորհուրդ են տալիս շաքար պարունակող մթերքների փոխարեն մրգեր օգտագործել, որոնք կարող են հագեցնել քաղցրի հանդեպ ձգտումը, միեւնույն ժամանակ մեծ քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր եւ բջջանյութ են պարունակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել