• Latest news

Ժամը 14:00-ին վերջին սնունդն ընդունելը կօգնի նիհարել

10 նոյեմբերի, 2016  23:44

Եթե օրվա վերջին սնունդն ընդունեք ավելի վաղ, դա կարող է դրական ազդել նյութափոխանակության վրա, վկայում է նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Cell metabolism ամսագրում:

Սննդի նոր գրաֆիկը նախատեսում է ժամը 8-ից մինչեւ 14-ը սնվել մի քանի անգամ, իսկ հետո 18-ժամյա ընդմիջում տալ՝ մինչեւ հաջորդ օրը: Կրծողների վրա անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ նման գրաֆիկը նվազեցնում է ճարպային զանգվածը եւ կրճատում է քրոնիկ հիվանդությունների ռիսկը: Դիետան կարող է պարունակել ճարպեր, ֆրուկտոզա եւ սախարոզա:

Սնունդ ընդունելու կարճ ժամանակահատվածը դրական թերապեւտիկ ազդեցություն է ունենում էներգետիկ նյութափոխանակության վրա եւ կապված է օրգանիզմի ցիրկադային ռիթմի հետ: Բոլորը գիտեն, որ նյութափոխանակությունը լավ է աշխատում օրվա առաջին կեսին, այնպես որ սնունդն առավոտյան ուտելը կարող է դրական ազդել օրգանիզմի վրա:

Ալաբամայի համալսարանի մասնագետ Քորթնի Փեթերսոնը որոշել է ուսումնասիրել, թե ինչպես է սննդի նման գրաֆիկն ազդում մարդու վրա: Գիտնականներն ուսումնասիրել են ցերեկվա սննդի եւ էներգիայի ծախսի, մակրոտարրերի թթվեցման եւ ախորժակի միջեւ կապը: Քաշը կարգավորելու համար էներգիայի սպառումը պետք է համապատասխանի մակրոնուտրիենտների թթվեցմանը:

Հետազոտություններին մասնակցել է ավելորդ քաշ ունեցող, 20-45 տարեկան 11 մարդ, առանց քրոնիկ հիվանդությունների: Նրանց կեսը սնունդ է ընդունել առավոտյան ժամը 8-ից երեկոյան ժամը 8-ը: Մյուս կեսը կերել է 8-ից ժամը 14-ը: Օբյեկտիվության համար բոլոր մասնակիցները հավասար քանակությամբ կալորիա են սպառել:

Հետազոտությունների վերջին օրը մասնակիցները կերել են 3 միանման ուտեստ եւ 24-ժամյա նյութափոխանակության թեստ հանձնել: Նրանց ախորժակը չափել են վիզուալ անալոգային սանդղակով:

Հետազոտողները հայտնաբերել են, որ սնունդ ընդունելու ժամանակահատվածների միջեւ մեծ ընդմիջում անող մարդկանց մոտ գիշերային ժամերին ճարպի օքսիդացման բարձր մակարդակ է գրանցվել՝ սպիտակուցների օքսիդացման մեծացման հետ: Նրանց մոտ օրվա ընթացքում պակասում էր քաղցի զգացողությունը, միաժամանակ դրական փոփոխություններ էին տեղի ունենում էներգետիկ նյութափոխանակության մեջ: Սննդի նման գրաֆիկը դրական է ազդել մարմնի կառուցվածքի վրա:

«Կարճ ժամանակահատվածում սնունդ ընդունելը կարող է օգնել նիհարել»,- ասում է Փեթերսոնը: Նա նշել է, որ իրենք պարզել են, որ առավոտյան ժամը 8-14-ը սնունդ ընդունող եւ 18 ժամ ընդմիջում անող մարդիկ օրվա ընթացքում քաղց չեն զգում՝ ի տարբերություն նրանց, ովքեր սնունդն ընդունում են ժամը 8-ից 20-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել